Եթե Իվետային չհաշվենք, ինձ համար այս տարվա «Եվրատեսիլում» հաղթող երգ եւ մասնակից չկար. Նարեկ Մակարյան
ЛАЙФ«Եվրատեսիլ 2016»-ն արդեն անցյալում է, սակայն դրա վերաբերյալ քննարկումները, կարծես թե, ավարտվելու միտում չունեն: Երկրպագուներից շատերը մինչ օրս դժգոհում են, որ իրենց այս կամ այն սիրելի մասնակիցը ցանկալի հորիզոնականը չզբաղեցրեց: Գերակշռող է այն կարծիքը, որ «Եվրատեսիլում» հաղթեց քաղաքականությունը:
Հետաքրքիր է` ի՞նչ են կարծում հայկական երգարվեստի ներկայացուցիչները այս տարվա մրցույթի եւ հաղթողի վերաբերյալ: Թեմայի շուրջ զրուցեցինք երգիչ Նարեկ Մակարյանի հետ.
«Դիտել եմ «Եվրատեսիլը». Կարող եմ վստահ ասել, որ Իվետան շատ լավ ելույթ ունեցավ: Ուկրանիայի մասնակիցը` Ջամալան, եւս լավն էր, բայց նրա հաղթանակն ինձ համար մի փոքր անհասկանալի էր: Կարծում եմ` այստեղ մեծ դեր է խաղացել քաղաքականությունը»,-նշեց երգիչը, որին մրցույթն այդքան էլ չի տպավորել.
«Այս տարվա մրցույթն ինձ, առանձնապես, դուր չեկավ: Ինչ վերաբերում է իմ ֆավորիտներին` Ֆրանսիայի մասնակցի` Ամիրի երգը շատ լավն էր, բայց այն էլ բավարար չէր հաղթելու համար: Եթե Իվետային չհաշվենք, ինձ համար այս տարի հաղթող երգ եւ մասնակից չկար»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարը` Նարեկ Մակարյանի Facebook-ի էջից



