Իշխան Զաքարյանը խոսել է վարկային համաձայնագրերի խախտումների և չարաշահումների մասին
ОБЩЕСТВОՎերահսկիչ պալատը մանրամասն ուսումնասիրում է իր հսկողության տակ գտնվող բոլոր վարկային համաձայնագրերը: Ազգային ՎՊ 2015թ. տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասացՎերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանի հարցերին. ՎՊ-ի կողմից ուսումնասիրվո՞ւմ են վարկային համաձայնագրերը, որքանո՞վ են դրանք արդյունավետ կատարվում, կա՞ն արդյոք չարաշահումներ և բացթողումներ:
«Բոլոր այն վարկային համաձայնագրերը, որոնք մենք պահում ենք մեր վերահսկողության դաշտում, ուսումնասիրում ենք այդ վարկային ծրագրերն ամբողջությամբ, այդ թվում՝ խորհրդատվական ծառայությունները: Այո, կան չարաշահումներ, կան բացթողումներ և խնդիրներ, որոնք մենք շատ մանրամասն ներկայացնում ենք և՛ միջանկյալ զեկույցներում, և՛ ընթացիկ արձանագրություններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զաքարյանը:
Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ վարկային համաձայնագրերի կատարման ընթացքում արված գլոբալ խախտումները տեղ են գտնում նաև Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվությունը: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պատգամավորներին ներկայացրել է տարեկան հաշվետվությունը, պատասխանել նրանց հարցերին: Այս պահին պատգամավորները գրանցվել են ՎՊ 2015 թ. հաշվետվության վերաբերյալ մտքերի փոխանակության համար:



