Միքայել Մկրտչյանը հուսով է, որ արհեստների նկատմամբ հետաքրքրությունը կվերականգնվի
ОБЩЕСТВОՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը աշխատանքային այց կատարեց Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի «Լևոն Գալչյան արվեստի կենտրոն»: Արվեստի կենտրոնի տնօրեն Միքայել ՄկրտչյանըՀասմիկ Պողոսյանին ներկայացրեց կենտրոն-դպրոցին վերաբերող որոշ խնդիրներ ու առաջարկեց դրանց լուծման հնարավոր տարբերակները: Նա, մասնավորապես, նշեց, որ արվեստի կենտրոնը հեռու է գտնվում մեծ բնակավայրերից, այդ իսկ պատճառով պետք է գտնել տարբերակ` արվեստագետներին և ուսանողներին գիշերելու վայրով ապահովելու համար:
Մկրտչյանը նաև նշեց, որ առաջ այստեղ իրենք դասավանդում էին տարբեր արհեստներ` խեցեգործություն, գորգագործություն, ասեղնագործություն, կերամիկա, փայտարվեստ, մետաղյա աշխատանք և արծաթագործություն, սակայն ներկայումս գործում է միայն արծաթագործության խմբակը, քանի որ կա միայն դրա պահանջարկը. մնացած ոլորտերը տարբեր պատճառներով դուրս են մղվել: Այժմ կենտրոնում արծաթագործություն է սովորում 5 աշակերտ, բայց տնօրենը հույս ունի, որ մնացած արհեստների նկատմամբ հետաքրքրությունը ևս կվերականգնվի: Դարբնագործութայն բաժինը, տնօրենի կարծիքով, չի գործում տնտ եսության ճգնաժամի հետևանքով: «Առաջ պատվերներ չէինք ընդունում, որովհետև չէինք հասցնում դրանք կատարել, իսկ հիմաարդեն 1.5 տարի է, ինչ դրանք ուղղակի չկան»,- ասում է Մկրտչյանը:
Նա այն կարծիքին է, որ արվեստի ու արհեստների նկատմամբ մարդկանց հետաքրքությունը վերականգնելու համար պետք է կարևորել արվեստագետին բոլոր իմաստներով, այսինքն` թե որպես սոցիումի անդամ, թե նյութական ապահովվածության առումով: «Արհեստները ժամանակի հետ արժեզրկվում են ամբողջ աշխարհում: Հայաստանը միշտ առաջատար է եղել արհեստագործության ոլորտում, և հիմա տուրիզմը զարգացնելու նպատակով դա պետք է հաշվի առնել: Մենք հիմա էլ տարածաշրջանում շարունակում ենք մնալ լավագույնը այդ ասպարեզում»,- «Արմենպրես»-ի փոխնցմամբ՝ նշեց Մկրտչյանը: Ըստ նրա՝ խնդրի լուծումը ներգավվածություն է պահանջում՝ սկսած մասնավոր անձանցից, վերջացրած պետությամբ, ներդրումներով ու տարբեր ծրագրերով:



