ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության Խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ քննարկել է Լեռնային Ղարաբաղի խնդիրները
БЛОГՌոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության Խորհրդի նիստ է անցկացրել, որտեղ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման խնդիրները, ինչպես նաև մի շարք հարցեր առաջիկայում կայանալիք Ռուսաստան-ԱՍԵԱՆ(Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցացիա) գագաթնաժողովի հետ կապված:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է. <<Խորհրդակցության անդամները կարծիքներ փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ՝ նախօրեին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կոնտեքստում>>:
Փաստորեն Ռուսաստանը շատ է կարևորում այդ խնդիրը և այդ մակարդակով քննարկելով փորձում է կրկին ընդգծել իր մեծ դերակատարությունն ու շահագրգռվածությունն այդ կոնֆլիկտի կարգավորման գործում:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
5
Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции



