Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վիեննայում Ադրբեջանը շահեց գրաված դիրքեր, իսկ Հայաստանը` ժամանակ

АНАЛИТИКА
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման գլխավոր և ամենակարևոր ձեռքբերումը լայնամասշտաբ պատերազմի կանխումն էր, թեկուզ` ժամանակավորապես: Այդ հանդիպումը սխալ կլինի անվանել Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ: Այն ընդամենը ԵԱՀԿ Մինսկի խումբը և խաղաղ բանակցային գործընթացը վերջնական տապալումից փրկելու համաձայնություն էր: Ոչ ավելին:
 
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք է բերվել ոչ թե նոր համաձայնություն, այլ վերահաստատվել են նախկինում ձեռք բերված համաձայնությունները, որոնք խախտվել էին Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան պատերազմով: Սարգսյանն ու Ալիևը հաստատել են, որ պետք է հավատարիմ մնալ 1994-95թթ. զինադադարի մասին պայմանագրերին, որ շփման գծում ԵԱՀԿ-ն պետք է մշտադիտարկում անի և միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդրվի, որ կողմերը պատրաստ են հետագայում հանդիպել ու շարունակել բանակցությունները:
 
Ադրբեջանը, թեև փաստացի միշտ խոչընդոտել է շփման գծում մշտադիտարկումների անցկացմանը և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, բայց վերջնականապես բանավոր չի էլ մերժել: Ուստի որևէ երաշխիք չկա, որ բանավոր այդ հավաստիացումներն անշեղորեն կկատարվեն: Բայց գլխավոր համաձայնությունն այն է, որ կդադարեցվեն ապրիլին ծավալված ռազմական գործողությունները և հունիսից կվերսկսվեն բանակցությունները: Եթե չլիներ այդ համաձայնությունը և ռազմական գործողությունները շարունակվեին, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը կարելի էր մեռած համարել: Այդ հանդիպումն ավելի շատ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հեղինակությունն ու կողմերի վրա իրենց ազդեցությունը փրկելու միջոցառում էր:
 
Հետաքրքիրն այն է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները, իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, որ այդ համաձայնությունները կողմերից մեկի հաջողությունն էր և մյուսի ձախողումը: Մերոնք ասում են, որ միջնորդներն Ադրբեջանի վրա ճնշում գործադրեցին, խաղաղություն պարտադրեցին, ինչով ձախողվեցին Բաքվի բոլոր հաշվարկները, օրինակ՝ բանակցությունների ֆորմատը փոխելը, պատերազմով հարցը լուծելը: Ադրբեջանցիներն էլ, միակողմանի մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, ասում են, որ Հայաստանն է ձախողվել:
 
Լավրովը մասնավորապես հայտարարել է, որ ձեռք բերված համաձայնություններից հետո պետք է սկսել հակամարտության փուլային կարգավորման շուրջ բանակցությունները: Հարցին, թե կա՞ արդյոք փոխզիջմամբ խնդիրը լուծելու հնարավորություն, Լավրովն ասել էր, որ եթե չլիներ նման հնարավորություն, ապա միջնորդներն անելիք չէին ունենա: Այդ համատեքստում նա հիշեցրել է ժամանակին ՌԴ նախագահի միջնորդությամբ ձեռք բերված նախնական համաձայնությունների մասին` ակնարկելով Կազանի փաստաթուղթը, որն Ադրբեջանը մերժել էր: Եվ ահա Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն կիսում է Լավրովի տեսակետը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով:
 
Դրանից հետո ադրբեջանցի տարբեր գործիչներ ու վերլուծաբաններ սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանն իբր համաձայնել է փուլային տարբերակին, ինչը, ըստ նրանց, ենթադրում է նախ՝ դուրս բերել Արցախից հայկական զինված ուժերը և նոր քննարկել մնացած հարցերը: Ադրբեջանցիները դրանից էլ եզրակացնում են, որ Հայաստանը ձախողվել է և չի կարողացել դիմադրել միջնորդների ճնշմանը: Իրավիճակը հիշեցնում է մի հայտնի սկզբունք. «Հաջողված է այն գործարքը, երբ կողմերից յուրաքանչյուրը մտածում է, որ հաղթել է դիմացինին»: Իրականում կողմերից և ոչ մեկն էլ մյուսին չի հաղթել և ոչ մեկն էլ չի ձախողվել:
 
Վիեննայի հանդիպումն առաջընթաց համարել պարզապես անհնար է: Առաջընթաց չէ, որ միջնորդներն առաջարկեցին հետաքննել հրադադարի խախտման դեպքերը, քանի որ դրանք հաստատապես լինելու են: Ի՞նչը հետաքննեն, երբ բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն է խախտում հրադադարը, քանի որ միայն Բաքվին է դա ձեռնտու: Մշտադիտարկման օրերին Ադրբեջանը չի կրակի, իսկ երբ դիտորդները հեռանան շփման գծից, նորից կսկսի կրակել: Ի՞նչ է, մոնիթորինգ անողները պետք է 24 ժամ սահմանի ողջ երկայնքով նստեն և ստուգեն, թե ո՞վ է առաջինը կրակում: Միջնորդները փաստացի առաջարկել են վերադառնալ մինչ ապրիլի 2-ի իրավիճակին:
 
Բայց այդ նույն զինադադարի մասին պայմանագրերը և մշտադիտարկումները չկանխեցին ապրիլի 2-ի պատերազմը: Հետևաբար, որտեղի՞ց երաշխիք, որ այդ նույն մեխանիզմները չեն կանխի Ադրբեջանի նոր արկածախնդրությունը: Միջնորդներն այդպիսի երաշխիքներ չեն առաջարկում: Իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել չհարձակման մասին պայմանագիր ստորագրելը, որով կողմերը կպարտավորվեն հետ քաշել ծանր ռազմատեխնիկան, հրաժարվել դիվերսիոն գործողություններից, բնակավայրերից դուրս հանել զինատեսակները, ընդլայնել շփման գիծը և չեզոք գոտին, երևացող նշաններով գծել այդ սահմանները:
 
Եվ երբ կողմերից որևէ մեկն անցնի այդ սահմանագիծը (շատ հեշտ կլինի ֆիքսել և նկարահանել թե՛ անօդաչուներով, թե՛ անգամ տիեզերքից), դրանով էլ կապացուցվի, թե ով է խախտում զինադադարը, ով է հարձակվում: Չեզոք գոտին անցնողի համար պայմանագրում պետք է ամրագրվեն պատժամիջոցներ, օրինակ՝ տնտեսական բնույթի: Եթե պարտավորությունը խախտելուց հետո չկա պատիժ, ապա չի կարող լինել նաև պատասխանատվություն: Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը գրավեց մի քանի դիրք: Այդ մասին միջնորդները որևէ հայտարարություն չարեցին, այդ փաստը պարզապես անտեսվեց, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ:
 
Բաքուն փաստացի խուսափեց նոր ագրեսիա գործելու համար պատասխանատվությունից: Մեր կողմից որոշ դիրքերը զիջելու առումով պետք է լինել օբյեկտիվ և նշել, որ պաշտպանվող կողմը առաջին հուժկու հարձակումից հետո գրեթե միշտ նահանջում է: Հաշվի առնելով, որ սահմանագիծը մեծամասամբ պահում է ոչ թե պրոֆեսիոնալ, պայմանագրային զինծառայողը, այլ 18-20 տարեկան նորաթուխ զինվորը, ապա որոշակի նահանջն անգամ անխուսափելի էր: Պարզ դարձավ, որ սահմանի որոշ հատվածների պաշտպանությունը պետք է ուժեղացնել, մեծացնել պրոֆեսիոնալ զինվորականների թիվը: Իսկ դրա համար Հայաստանին ժամանակ է պետք` անցնելու իրավիճակի թելադրած նոր պայմաններին: Վիեննայի համաձայնությունները մեզ տալիս են այդ ժամանակը:
 
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Վիեննայում Ադրբեջանը և Հայաստանը չեն արձանագրել ո՛չ հաղթանակ, ո՛չ էլ պարտություն: Ապրիլի 2-ի մեկ քայլ նահանջից հետո ընդամենը կատարվել է մեկ քայլ առաջ: Կողմերը վերադառնում են ելման դիրքեր: Միայն մեկ տարբերությամբ` Ադրբեջանը կարողացավ պահպանել գրաված մի քանի դիրքը, իսկ Հայաստանը շահեց թանկարժեք ժամանակ: Վճռական դիմակայությունը դեռ առջևում է:
 
Նոր պատերազմը կանխել և Ադրբեջանին խաղաղություն պարտադրել կարող է միայն էլ ավելի հզորացող բանակը, ինչպես սպառազինությամբ, այնպես էլ պրոֆեսիոնալ անձնակազմով, իսկ դրան հնարավոր է հասնել արմատական բարեփոխումներով, կոռուպցիայի դեմ գործնական պայքարով, երկրի արդյունավետ, գրագետ, արդյունավետ կառավարմամբ և զարգացող տնտեսությամբ: Եկել է պետությունը կարգի բերելու ժամանակը:
 
Տիգրան Խաչատրյան
 
Past.am, վերլուծաբան
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank