Երկու դասախոսներ են գնդակահարվել Բանգկոկի համալսարանի լսարաններից մեկում
МЕЖДУНАРОДНОЕԲանգկոկի Փրանաքոն Ռաչաբհաթ համալսարանի երկու դասախոսներ են գնդակահարվել դասախոսությունների դահլիճում, ենթադրաբար, գործընկերոջ կողմից, որին հաջողվել Է փախչել հանցագործության վայրից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ոստիկանությունում:
Համալսարանի շենքը շրջապատված Է իրավապահ մարմինների կողմից: «Կրակողի ինքնությունը պարզվել Է: Նա նույն համալսարանի գիտական աշխատակից Է: Կատարվում են նրա որոնումները»,- լրագրողներին հայտնել Է Բանգկոկի ոստիկանության երկրորդ դիվիզիոնի ղեկավար Չարոեն Սիսասալաքը: Նրա տվյալներով՝ կասկածյալն ավտոմոբիլով հեռացել Է ուսումնական հաստատության տարածքից:
Ոստիկանությունում առայժմ չեն կարող ստույգ ասել, թե ինչն Է դարձել ողբերգության պատճառը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



