Օրեգոնի նահանգում Քլինթոնը զիջել է Սանդերսին փրայմերիզի արդյունքում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Օրեգոնի նահանգում փրայմերիզի արդյունքում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բերնի Սանդերսն առաջ է անցել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից։ Սանդերսը հավաքել է կուսակիցների ձայների 53 տոկոսը, Քլինթոնը՝ 47։
Քենթուքիի նահանգում հաղթել է Քլինթոնը՝ 47 տոկոս ձայնով, իսկ Սանդերսը ստացել է ձայների 46 տոկոսը, հայտնում է Lenta-ն։
Քլինթոնը կուսակցության առաջիկա համագումարում կունենա 2293 ձայն, իսկ Սանդերսը՝ 1519։ Կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ է ունենալ 2383 պատվիրակների աջակցությունը։
Օրեգոնի նահանգում Հանրապետական կուսակցությունից հաղթել է Դոնալդ Թրամփը՝ ձայների 67 տոկոսով։
ԱՄՆ նախագահի ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին։
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



