Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել. Վադիմ Դուբնով.«Ժամանակ»
ПОЛИТИКА-Ադրբեջանը միշտ դեմ էր հանդես գալիս հետաքննության մեխանիզմների ներդրման նախաձեռնությանը:
– Այո, դա շատ կարևոր է, որ Երևանին հաջողվեց պնդել և հասնել իր պահանջի կատարմանը, բայց առանց շփման գծի հստակեցման ոչինչ չի ստացվի:
– Ո՞վ է ավելի շահեկան դիրքում այս հանդիպումից հետո՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն:
– Դա կախված է մի շարք գործոններից, որոնց մասին մենք չգիտենք: Մենք չգիտենք, թե ի՞նչ է որոշվել՝ կապված ավելի առարկայական հարցերի հետ, ի՞նչ է որոշվել Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու հարցի վերաբերյալ: Իսկ ես համոզված եմ, որ այս հարցերը քննարկվել են: Աստիճանաբար կերևա, թե ով է հաղթել Վիեննայում և ով է պարտվել: Ամփոփիչ հաշիվը, իհարկե, երբեք չենք իմանա: Լուրջ տեղաշարժ, իհարկե, չի եղել կարգավորման գործընթացում, բայց կարծում եմ՝ քննարկվել են մի շարք հարցեր՝ Ղարաբաղի ճանաչման վտանգը, բանակցությունների շարունակումը ներկայիս ձևաչափով: Այստեղ պիտի փնտրենք այն փոխզիջումը, որը երկու կողմերին բերեց Վիեննա և հնարավոր դարձրեց այս բարենպաստ հայտարարությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



