Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Վիճահարույց կետը հանվել է սահմանադրության նախագծից. որոնք են դեռևս գործողի ու Սերժ Սարգսյանի սահմանադրությունների տարբերությունները

АНАЛИТИКА

Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում ներկայացվել է ՀՀ սահմանադրության փոփոխման նախնական տարբերակը:

Մենք կփորձենք ներկայացնել գործող սահմանադրության և փոփոխությունների նախագծի կետերի տարբերությունները...

Առաջին բանը, որը միանգամից աչքի է զարնում՝ հոդվածների և գլուխների  մեծ քանակությունն է: Մասնավորապես ներկայիս սահամանդրությունը ունի 9 գլուխ՝ 117 հոդվածով, իսկ  նոր նախագծում կա 15 գլուխ՝ 206 հոդվածով:

                                                         Գլուխ 1

Ներկայիս Սահմանադրությամբ առաջին գլխի հոդվածների թիվը 13 է, նոր նախագծով կլինի 21:

Ձևակերպման առումով էական փոփոխություն կա 3-րդ հոդվածում, որը վերաբերում է մարդու իրավունքներին և ազատություններին:

Եթե համեմատենք գործող սահմանադրության կետերի հետ, ապա հիմնական փոփոխությունները սրանք են. գործող սահմանադրությունը ֆիքսում է, որ մարդը, իր իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են, իսկ նախագծում ասվում է, որ մարդն է Հայաստանի Հանրապետության բարձրագույն արժեքը:

Գործող սահմանադրությամբ ասվում է, որ պետությունը պաշտպանում է մարդու իրավունքները՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան: Նախագծի տարբերակում միջազգային իրավունքի մասին խոսք չկա, դրա փոխարեն ասվում է.

 «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականությունն է»:

3-րդ մասով «Պետություն» բառը փոխարինել են «հանրային իշխանություն» բառով. «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»: 

Նախքան այս նախագծի ներկայացումը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պնդում էր, որ սահմանադրության փոփոխության կարևորագույն նպատակներից մեկը ավելի «մարդակենտրոն» սահմանադրութուն ունենալն է, որտեղ մարդու իրավունքներին մեծ տեղ է հատկացված լինելու: Մի՞թե խոսքը այս փոփոխությունների մասին է, որոնք, ըստ երևույթին, ոչ մի էական փոփոխություն չեն տալու:

Եթե խոսքը գնում է ավելի «մարդկանետրոն» սահմանդարության մասին, ապա այս նոր նախագիծը տալիս է կարևոր փոփոխություն, որը բխում է քաղաքացիների շահերից, սակայն ոչ թե համեմատենք գործող սահմանադրության հետ, այլ սրանից առաջ ներկայացված նախագծի:

Հիշեցնենք, որ  նոր Սահմանադրության 1-7 գլուծների նախնական տարբերակի 2-րդ գլխի 23 հոդվածի 2-րդ կետում ասվում է, որ կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է: Այս չարաբաստիկ կետը նոր նախագծից մաքրվել է...

ՀՀ  Սահմանադրության առաջին գլխի 6-րդ հոդվածում կա մի կետ, որը վերաբերում է միջազգային պայմանագրերին: Այդ մասով ասվում է «Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»: Այս մասը բացակայում է Սահմանադրության նոր նախագծից: Ի՞նչ է սա նշանակում, որ արդեն ՀՀ Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագիր կնքելն օրինակա՞ն է: Այդպիսի պայմանգիր կարող է լինել, օրինակ, առաջին հոդվածին հակասող և ՀՀ-ին ինքնիշխանությունից զրկող պայմանագիրը:

11-րդ հոդվածի 2-րդ կետով  ասվում է «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պահպանության մասին»: Մի՞թե  սա նշանակում է, որ քրեական օրենսգրքով կսահմանվի պատիժ շրջակա միջավայրը աղտոտողի համար, թե՞ կսահմանի պատիժ աղտոտողին չպատժողի համար, չէ՞ որ հոգ տանել նաև նշանակում  չաղտոտել, չոչնցացնել, այլև այնպես անել, որ մյուսներն էլ չոչնչացնեն և չաղտոտեն: Դժվար է ասել...

13-րդ հոդվածում ասվում է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը, այս կետը ևս բացակայում է գործող սահմանադրությունից:

Նախագծի 18-րդ հոդվածում, որը վերաբերում է Հայաստան-Սփյուռք կապերին, նշվում է, որ  Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի, ինչպես նաև տվյալ պետության հետ կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա նպաստում է այլ պետություններում գտնվող հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։ Հիշեցնենք, որ գործող սահմնադրությունը նման գործողություններ չի նախատեսում: Այս կետը նորամուծություններից մեկն է:

Նախագծի առաջին գլխում  բացակայում է նաև այն կետը (11.3), որով  սահմանված է, որ ազգությամբ հայերը ՀՀ քաղաքացիություն ստանում են պարզեցված կարգով: Դրա փոխարեն նախագծի 2-րդ գլխի 46 -րդ հոդվածի 2-րդ կետում ասվում է, որ. «Հայազգի յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք»:

Կան որոշակի տարբերություններ մյուս կետերում, որոնք, մեր կարծիքով, այդքան էական չեն: Դրոշին, զինանշանին, օրհներգին, մայրաքաղաքին վերաբերող կետերը նույնությամբ կրկնվում են:

Էրիկ Իսրաելյան

Շարունակելի

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank