Գոնե Արմանն այդ աստիճան չիջներ. նա և Լիլիթը բոլոր սահմաններն անցան. աղմուկ հանած դուետը համարում են թուրքական «կլկլոց»
ЛАЙФՕրերս հայ հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց հայկական շոու-բիզնեսի երկու հայտնի ներկայացուցիչների` Արման Հովհաննիսյանի եւ Լիլիթ Հովհաննիսյանի դուետը (այն կոչվում է «Իմ բաժին սերը»): Համացանցում բուռն կերպով քննադատվեց թե՛ երգը, թե՛ դրա կատարումը: Սոցցանցերի օգտատերերից շատերը կարծիք հայտնեցին, որ Լիլիթ Հովհաննիսյանի ամուսնու` Վահրամ Պետրոսյանի հեղինակած ստեղծագործությունը «արաբա-թուրքական կլկլոց է», եւ որ հատկապես ՀՀ վաստակավոր արտիստին (Արման Հովհաննիսյանին) հարիր չէ այդ աստիճան ընկնել կոմերցիայի հետեւից` մոռանալով ազգայինի մասին: Ոմանք նույնիսկ նկատեցին, որ մեր զինվորները սահմանը պաշտպանում են թուրքից, այնինչ մեր մշակույթը թուրքականից «ազատագրել» ոչ մի կերպ չի ստացվում: Նշենք, որ «Իմ բաժին սերը» Youtube-ում արդեն դիտվել է մոտ 1 միլիոն անգամ: Լիլիթ Հովհաննիսյանն էլ շտապել է ֆեյսբուքյան գրառում անել իրենց գրանցած «հաջողության» մասին:
Կարդացեք նաև՝ Արման Հովհաննիսյանի մենեջերը՝ երգչին և Լիլիթ Հովհաննիսյանին ուղղված քննադատությունների մասին:



