Իռլանդիայի դիսկոտեկում կենգուրուն սատկել է էքստեզիի և ալկոհոլի չարաշահումից
ЛАЙФԻռլանդիայի ոստիկանությունն սկսել է հետաքննություն իրականացնել կենգուրուի «անհետացման» փաստի առթիվ։ Ոստիկանությունը տեղեկություն էր ստացել, թե Դուբլինից ոչ հեռու գտնվող դիսկոտեկներից մեկում անցած հանգստյան օրերին մի կենգուրու է սատկել այն բանից հետո, երբ էքստեզի հաբեր և մեծ քանակությամբ ոգելից խմիչք է օգտագործել։ Այս մասին գրում է Daily Mail–ը։
Վալլաբին (կեգուրուի տեսակ) ավստրալական թեմատիկայով դիսկոտեկին էր «հրավիրվել» հյուրերին զվարճացնելու համար։ Այն, որ կենգուրուն եղել է դիսկոտեկում, հաստատել են նաև հյուրանոցի աշխատակիցները, որտեղ տեղի է ունեցել միջոցառումը։
Նրանք խառնաշփոթ են նկատել պարահրպարակում, սակայն մինչև փորձել են բազմության միջով դեպքի վայր հասնել, կենդանին անհետացել է։
Աշխատակիցները, այդուհանդերձ, ոստիկանություն են կանչել, կասկածներն ընկել է «Սիդնեյ» կրկեսի տնօրենի վրա, սակայն վերջինը հայտնել է, որ իրեն պատկանող երկու կենգուրուներն էլ երեկույթին չեն մասնակցել և առողջ են։
Չնայած դրան, ոստիկանությունը չի պատրաստվում դադարեցնել հետաքննությունը։



