Ծովագյուղում յուրաքանչյուր տարի ցանքի տակ կդրվի 100 հեկտարով ավելի վարելահող
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում յուրաքանչյուր տարի ցանքերի տակ դրված վարելահողերն ավելանալու են 100 հեկտարով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը, այս տարի գյուղում 1027 հեկտար վարելահողերից ցանքի տակ կլինի 500 հեկտար վարելահող, որը 100 հեկտարով գերազանցում է նախորդ տարի ցանքի տակ դրված վարելահողերի քանակը: «Մի քանի տարի առաջ մեր համայնքում մշակվում էր սեփականաշնորհված վարելահողերի շատ չնչին մասը, իսկ ահա վերջին 3 տարում արդեն ունենք մոտ 50 տոկոսի չափով վարելահողերի մշակություն, հիմնականում ցանում ենք գարի եւ ցորեն: Այս տարի Եվրոպական Միության, ՄԱԿ-ի եւ Ավ ստրիայի Հանրապետության միջազգային զարգացման նախարարության համատեղ ծրագրով մայիսի վերջերին 100 հեկտարի վրա կատարելու ենք հնդկաձավարի ցանք, որն առաջին անգամ է կատարվելու ոչ միայն Ծովագյուղում, այլ նաեւ Գեղարքունիքի մարզի տարածքում: Այդ նպատակով նախորդ տարի կատարել ենք 100 հեկտար ցրտացել, որը հիմնականում պատրաստ է ցանքի համար: Մենք կհասնենք նրան, որ մշակության տակ դրվեն մեր գյուղի վարելահողերն ամբողջությամբ: Բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքեր ունենալու համար պետք է մտածենք նաեւ ոռոգման համակարգ ստեղծելու մասին: Կարեորն այն Õ §, որ Ծովագյուղում արդեն գյուղատնտեսությունը քայլ առ քայլ վերածվում է եկամտաբեր ճյուղի, մարդիկ ավելացնում են ինչպես ցանքերը, այնպես էլ՝ անասնագլխաքանակը: Այստեղ մեծ է եղել ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի եւ աջակցության մյուս ծրագրերի դերը»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
Խոսրով Խլղաթյան



