Եվրամիությունն սկսեց Անդրադրիատիկական գազատարի կառուցումը
ОБЩЕСТВОԵվրամիությունն սկսել Է Անդրադրիատիկական գազատարի (TAP) կառուցումը: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, մայիսի 17-ին այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
TAP-ը գազատար Է, որը կդառնա Գազի հարավային միջանցքի հանգուցային տարրը Ռուսաստանի շրջանցմամբ կապույտ վառելիքի փոխադրման համար: TAP-ի երկարությունը կկազմի ավելի քան 800 կիլոմետր, այն Ադրիատիկ ծովով եւ Բալկաններով կկապի Հունաստանը եւ Իտալիան:
«Անդրատլանտիկական գազատարի կառուցումն սկսելու պաշտոնական արարողությունը մայիսի 17-ին տեղի Է ունենում Հունաստանի Սալոնիկում, այնտեղ Եվրահաձնաժողովը ներկայացնում Է Էներգամիության հարցերի գծով ԵՀ-ի ղեկավարի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը»,- ասել Է Սհինասը:
TAP-ը Գազի հարավային միջանցքի եզրափակիչ օղակն Է, որն ուղղորդված Է Անդրկովկասով եւ Թուրքիայով Եվրամիության երկրներ կասպիական գազի փոխադրմանը: Հեռանկարում այս նախագծին կարող են միանալ Իրանի գազի հանքավայրերը:
«Մենք հուսով ենք, որ 2019 կամ 2020 թվականին Գազի հարավային միջանցքի կառուցման ավարտին դրանով կմատակարարվի տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ»,- նշել Է ԵՀ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



