Գեներալ Մանվելի եղբորորդուն առանձնատուն են նվիրել
ОБЩЕСТВОԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը նախորդ տարի առանձնատուն եւ հողամաս է նվեր ստացել: Այս մասին իմանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված նրա՝ 2015թ-ի տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ պատգամավորին նախորդ տարի նվիրել են 35 միլիոն դրամ արժողությամբ առանձնատուն եւ մեկ միլիոն դրամ արժողությամբ հողամաս:
Այս ձեռքբերումներին զուգահեռ Հրանտ Գրիգորյանը նաեւ իր մի շարժական գույքն է օտարել՝ վաճառել է 14 միլիոն դրամ արժողությամբ MERCEDES-BENZ 500 S մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները տարեսկզբին 10 միլիոն դրամ են կազմել, իսկ արդեն տարեվերջին՝ քսան միլիոն դրամ:
Պատգամավորը 2015թ-ին իր աշխատանքի դիմաց վեց միլիոն 980 հազար 320 դրամ է ստացել:
Նրա կինը՝ Եպրաքսիա Գրիգորյանը, հայտարարագրել է 55 միլիոն 488 հազար 532 դրամի չափով բաժնետոմսեր եւ 10 միլիոն դրամ դրամակնա միջոցներ:
Պատգամավորի կինը եկամուտների բաժնում էլ գրառել է երեք տեսակի գույք օտարելուց ստացված գումարը՝ համապատասխանաբար մեկ միլիոն 338 հազար 740 դրամ, ութ միլիոն 32 հազար 440 դրամ եւ 13 միլիոն 469 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



