Ո՞ր մասնագիտության տեր մարդիկ են ավելի հաճախ մտածում ինքնասպանության մասին
ЛАЙФԱմերիկյան բժշկական ասոցիացիայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բժշկական ինստիտուտների ուսանողներն ավելի հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում և հուզական պոռթկումներ ունենում, քան նրանց մյուս հասակակիցները։
Ըստ այդմ, ապագա բժիշկներին ավելի հաճախ է այցելում ինքնասպանության միտքը, և նրանք ավելի հաճախ են փորձում վերջ տալ սեփական կյանքին։
Գիտնականների կարծիքով, դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նրանք ամաչում են այդ դեպրեսիվ վիճակից, վախենում են, որ այն նրանց կխանգարի շարունակել ուսումը օրդինատուրայում, ընդհանուր առմամբ բացասաբար կազդի նրանց կրթության վրա։
Ըստ ուսումնասիրությունների՝ ծանր և միջին ծանրության դեպրեսիա հայտնաբերվել է բժշկակական ինստիտուտի ուսանողների 14,3% մոտ, ի դեպ, աղջիկները ավելի հաճախ են տառապել դեպրեսիայով, քան տղաները (համապատասխանաբար 18% և 9%)։
Ապագա բժիշկների 4,5%–ին այցելելել է ինքնասպանության միտքը ուսման ընթացքում գոնե մեկ անգամ, ընդ որում՝ 1–ին և 2–րդ կուրսի ուսանողներն ավելի հազվադեպ են մտածել ինքնասպանության մասին, քան 3–րդ և 4–րդ կուրսի ուսանողները (1,4% և 7,9%)։



