Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի սոցիոլոգներն իրականացրել են ուսումնասիրություն, որի արդյունքում հաստատվել է, որ սեքսն արձակուրդի ժամանակ ավելի մեծ հաճույք է պատճառում, քան առօրյա կյանքում՝ տանը:
Ըստ գիտնականների՝ պատճառն այն է, որ երկար ժամանակ միմյանց հետ ապրող զույգի համար սեքսուալ հարաբերությունները դառնում են սովորական, և դրանք այլևս որևէ առանձնահատուկ զգացողություն չեն առաջացնում:
Որևէ տեղ հանգստանալու գնալիս զույգերը հայտնվում են ոչ միայն նոր ու հաճելի միջավայրում, այլև ամբողջովին թուլանում են, ինչն էլ դրական կերպ է ազդում նրանց սեռական հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ նշվում է, որ կարևոր չէ հանգստի վայրը՝ ծով, սարեր, թե մեկ այլ վայր:
Այժմ իսկական ժամանակն է սեռական հարաբերությունների որակը բարձրացնելու մասին մտածելու և ամառային հանգիստը պլանավորելու համար:



