Ереван, 06.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Հղիության 9 ամիսներն ինձ համար տոն են, տոն, որը վայելում եմ ամբողջ հոգով ու սրտով. Մերի Ներսիսյանը՝ հղիության վերջին ամիսների եւ ընտանիքի մասին

ИНТЕРВЬЮ

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի հետ, ով այս շրջանում վայելում է հղիության վերջին ամիսներն ու անհամբեր սպասում դստեր լույս աշխարհ գալուն:

Մերինոր կարգավիճակը Ձեզ շատ է սազումՁեր լուսանկարներից թվում էթեբավականին թեթեւ եք տանում հղիությունըՀետաքրքիր է՝ ինչպիսի՞ն ենզգացողություններըչէ որ առաջին հղիությունից բավականին երկար ժամանակ է անցել:

Հղիության 9 ամիսներն ինձ համար տոն են, տոն, որը վայելում եմ ամբողջ հոգով ու սրտով: Փառք Աստծո, առողջական խնդիրներ չունեմ, բայց կարծում եմ կարևորը վերաբերմունքն ու ապագա մայրիկի տրամադրվածությունն է: Ես վայելում եմ ամեն վայրկանն ու չնայած քիչ մնաց հրաշքիս ծնվելուն, միևնույն է, չեմ ցանկանում այս շրջանն ավարտվի:

 Հղիության վերջին ամիսներն եք ապրումհավանաբար սկսել եք նախապատրաստականաշխատանքներըարդեն իրականացրե՞լ եք ողջ անհրաժեշտ գնումները:

- Բալիկս լույս աշխարհ կգա հունիս ամսվա վերջում: Հղիության լուրն իմանալուց 2-3 ամիս հետո արդեն սկսեցի գնումներ կատարել. սա անբացատրելի հաճելի գործընթաց է: Մենք նախապես որոշեցինք, թե ինչ ոճում պետք է հագնվի կյանքի առաջին ամիսներին մեր աղջիկն ու գնումների փուլում առաջնորդվում ենք հենց դրանով: Արդեն գնումների 90 տոկոսն ավարտել ենք:

 Փոքրիկների ծննդից առաջ թերեւս ամենաբարդ հարցերից մեկը անվան ընտրությունն է,կայացրե՞լ եք այդ բարդ ընտրությունը եւ ինչպե՞ս եք անվանելու նրան:

- Քանի որ շատ էինք ցանկանում աղջիկ ունենալ, մենք մինչև հղիությունն ամեն անգամ, երբ խոսում էինք անվան մասին, գալիս ու կանգնում էինք նույն տարբերակի վրա: Իմ աղջկա կարծիքն էլ ենք հաշվի առել, նա էլ շատ էր հավանում այդ տարբերակը: Մեր ապագա փոքրիկի անունը լինելու է Սառա:

Վստահ եմ՝ Ձեր աղջիկը եւս անհամբերությամբ կսպասի քույրիկի ծննդինճիշտ է՝ նաարդեն փոքր չէբայց երեխա է, ու գուցե լինեն խանդի դրսեւորումներ՝ հատկապես երկարտարիներ լինելով տան միակ երեխանԻնչպիսի՞ն են նրա զգացողությունները

- Իմ աղջիկը հոգեպես շատ ներդաշնակ, զարգացած մարդուկ է, նա սիրված է, ինքնավստահ, չունի բարդույթներ, թերևս սա էր պատճառը, որ նա երազում էր քույր կամ եղբայր ունենալու մասին, աղոթում էր ամեն գիշեր, իսկ հղիությանս լուրն իմանալուց երջանկությունից ցատկոտում էր: Հիմա էլ անհամբեր սպասում է, երազում, պատկերացնում, երևակայում: Համոզված եմ՝ խնդիրներ հետո էլ չենք ունենալու:

Երկար ժամանակ է՝ թեմատիկ հաղորդման շրջանակներում դուք եք շատ մայրիկներինխորհուրդներ տալիսմասնագետների միջոցով փոխանցում կարեւոր տեղեկություններ:Հիմաերբ դուք կրկին պետք է մայրանաքչկա՞ն արդյոք վախերանվստահություններկամ ստրեսային դրսեւորումներինչպես հաճախ լինում է մայրիկիների մոտ:

- «Մայրիկների ակումբն», ինչ խոսք, օգնել է ինձ լինել ավելի տեղեկացված, ավելի բանիմաց: Իհարկե, քանի որ շատ ենք խոսում նաև հղիության ընթացքում հանդիպող խնդիրների, բարդությունների մասին, երբեմն մտահոգվում եմ, վախենում՝ կարծելով, որ դրանք ինձ էլ չեն շրջանցի, բայց իհարկե նման մտավախությունները շատ կարճ են տևում: Այդ ամենին զուգահեռ չեմ դադարում կարդալ ու կարդալ. կողքիս ունեմ նաև սրտացավ, բանիմաց գինեկոլոգ՝ Նորայր Ղուկասյանն, ով ամբողջ հղիությանս ընթացքում օգնել ու աջակցել է ինձ, ես վստահում եմ նրան ու ցանկացած հարցով դիմում ու հետևում նրա խորհուրդներին:

Ապագա մայրիկներից ոչ պակաս հուզվում ու անհանգստանում են ապագա հայրիկները:Գոռը բազմիցս է նշելոր անհամբերությամբ է սպասում դստեր հետ հանդիպմանը:Որպես կինեթե նկարագրեքինչպիսի՞ն է Գոռը որպես հայրիկ եւ ինչպիսինն է որպեսապագա կրկնակի հայրիկ:

- Վստահ կարող եմ ասել, որ Գոռի շնորհիվ է, որ ես կարողանում եմ վայելել իմ հղիությունը: Երբ կինը սիրված է, ուշադրության կենտրոնում, նա կարողանում է վայելել այդ փուլը: Գոռը խենթանում է Էվայի համար ու հիմա անհամբերությամբ սպասում է Սառայի ծնունդին, քանի որ արդեն գիտի, թե ինչ երջանկություն է իրեն սպասվում:

Մերիմենք սովոր ենք Ձեզ անընդհատ տեսնել էկրաններինհետաքրքիր է՝ փոքրիկիծնունդին հաջորդող դեկրետային դադարը երկա՞ր կտեւի:

- Կարելի է ասել, եթերից չեմ բացակայելու: Աղջկաս ծնունդը համընկնում է արձակուրդային ամիսների հետ: Առաջին ալիքի նոր եթերաշրջանում «Մայրիկների ակումբը» կներկայանա նոր ձևաչափով, նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս տարվա սկզբին ու հիմա թեժ աշխատանքային փուլ է մեզ մոտ:

Ի՞նչ այլ պլաններ ունեք աշխատանքի հետ կապվածթեկուզեւ ոչ էկրանային իմաստով:

- Ես ու ամուսինս վերջին 5, 6 տարիների ընթացքում ակտիվ զբաղվել ենք նաև հասարակական գործունեությամբ, իսկ վերջերս հիմնեցինք նաև «Ընտանիքի ակադեմիա» հասարակական կազմակերպությունը, որի գործունեության առանցքում ընտանիքն է՝ դրա յուրաքնաչյուր անդամի ֆիզիկական և հոգեկան առողջության, կրթական մակարդակի, սոցիալական աստիճանի բարելավումը: Ես ու ամուսինս ամբողջ հոգով նվիրվում ենք այն ամենին, ինչ սիրում ենք ու ինչով զբաղվում ենք, երևի սա է պատճառը, որ այսքան սրտացավ ենք վերաբերվում «Մայրիկների ակումբին», դրա շրջանակներում հնչող ցանկացած բառին ու մտքին: Նույնը վերաբերվում է նաև մեր հասարակական ցանկացած նախաձեռնությանը, այդ ամենի մեջ կա սեր ու մարդիկ գնահատում են դա:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»