Զոհված զինծառայողին հուղարկավորել են զինվորական կարգով
ОБЩЕСТВОՎայոց ձորի N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ մայիսի 14-ին երեկոյան հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Արամ Սիմոնյանին հուղարկավորել են զինվորական կարգով հարազատ գյուղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը, որի համագյուղացին է զոհված զինծառայողը:
Արամ Օհանյանին հուղարկավորությանը բացի հարազատներից, ընկերներից ու համագյուղացիներից մասնակցել են նաեւ բարձրաստիճան զինվորականներ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ մայիսի 14-ին ժամը 19:40-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:
Նույն օրը՝ ժամը 21:00-ին, Վայքի քաղաքային հիվանդանոցում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Արամ Սիմոնյանն ամուսնացած էր, մանկահասակ երեխա ուներ:



