Իրանում ձերբակալություններ են կատարվել Instagram-ի անբարոյական օգտագործման համար
ОБЩЕСТВОԻրանի իշխանություններն ութ մարդ են ձերբակալել Instagram-ի հավելվածն անբարոյական նպատակներով օգտագործելու մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Թեհրանում համակարգչային հանցագործությունների գծով դատարանի ղեկավար Ջավադ Բաբային:
Ձերբակալությունները կատարվել են «Սարդ II» գործողության շրջանակներում, որը տեւել Է շուրջ երկու տարի եւ պահանջել իրավապահների գործակալների ներդրումը:
Ի թիվս այլ իրավախախտների իրավակարգի պահապանների նպատակը եղել Է այն կին մոդելներին գտնելը, որոնք իրենց լուսանկարները զետեղել են առանց հիջաբի, ինչն արգելված Է Իրանում:
Գործողության ընթացքում բացահայտվել Է 170 մարդ՝ լուսանկարիչներ, գրիմյորներ, մոդելներ եւ գեղեցկության սրահների մենեջերներ, որոնք Instagram-ի հաշիվներ են ղեկավարել լուսանկարների ու տեսագրությունների փոխանակման համար:
«Նրանք տարածել են իսլամի նորմերին հակասող անբարոյական մշակույթ»,-դատարանի ղեկավարի հայտարարությունը մեջբերում Է «Ֆրանսպրես» գործակալությունը: Նա հավելել Է, որ, բացի ձերբակալություններից, իշխանությունները քրեական գործեր են հարուցել ավելի քան 20 կասկածյալների նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



