Ռեկորդային շոգի պատճառով հարյուրավոր իսրայելացիներ են դիմել բժիշկների
ОБЩЕСТВОՏարեսկզբից ռեկորդային շոգի պատճառով հարյուրավոր իսրայելացիներ են դիմել բժիշկների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «շտապ օգնության» ծառայությունը:
Անցած հանգստյան օրերին Իսրայելի մի քանի շրջաններում օդի ջերմաստիճանը մոտեցել Է 50-ի: Օդերեւութաբանները ցրտացում են խոստանում մայիսի 17-18-ին:
«Մայիսի 14-ի առավոտից մինչեւ մայիսի 15-ի երեկո բժիշկներն օգնություն են ցուցաբերել 442 այցելուների, ինչն զգալիորեն ավելի շատ Է, քան սովորական օրերին: Նրանցից 31-ը տուժել Էր ջրազրկումից, 196-ն ուշաթափվել Էր, 212-ի մոտ ախտորոշել Էին գերհոգնածություն, երեքը ջերմահարվել Էր»,-ասված Է «շտապ օգնության» տեղական ծառայության տեղեկագրում:
Ինչպես նշում Է «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը, առավել շոգ Է երկրի հարավում՝ Էյլաթ առողջարանային քաղաքում եւ Արավա անապատում, որտեղ օդը նախօրյակին տաքացել Էր մինչեւ 46 աստիճան: Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթի համար սա մայիս ամսին գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն Է վերջին երեք տասնամյակի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



