2016 թվականի ապրիլն ամենաշոգն Է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում. NASA
ОБЩЕСТВОNASA-ի կլիմայագիտության ստորաբաժանումը հրապարակել Է արբանյակային դիտարկումների նոր տվյալները, որոնց համապատասխան անցած ամիսն ամենաշոգն Է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հոդարդի անվան Տիեզերական թռիչք ների կենտրոնի աշխատակից Հեւին Շմիդտը:
Ինչպես նշում Է NASA-ն, անցած ամիսն այս կլիմայական անվանակարգում «հաղթել Է» հսկայական տարբերությամբ. այս տարի ապրիլի միջին ջերմաստիճանները տիպական ցուցանիշները գերազանցել են Ցելսիուսի 1,1 աստիճանով, ինչը չի դիտվել 1951 թվականից ի վեր, երբ օդերեւութաբաններն սկսել են անցկացնել այդ դիտարկումները: Նախորդ ռեկորդը, որը սահմանվել Էր 2010 թվականին, կազմել Է 0,87 աստիճան նորմայից բարձր:
Հեւին Շմիդտն ասել Է, որ այս ռեկորդը շարունակում Է այս տարվա փետրվարից սկսված թրենդը, երբ ամսվա միջին ջերմաստիճաններն սկսել են նորման գերազանցել Ցելսիուսի 1-1,5 աստիճանով:
Այս միտումի շարունակումը գիտնականներին հարկադրում Է խոսել «կլիմայական արտակարգ դրության մասին» եւ 99 տոկոսով երաշխավորում Է, որ 2016 թվականն ամենաշոգ տարին կդառնա մարդկության պատմության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



