Օրվա բաղադրատոմս. Տորթ «Մայիսյան օր»
ЛАЙФԲաղադրամասեր՝
Բիսկվիտ՝
2 հատ ձու
2 ճ. գ. սառը ջուր
75 գրամ շաքարավազ
50 գրամ ալյուր
25 գրամ կրախմալ
10 գրամ կակաոյի փոշի
1 թեյի գդալ փխրեցուցիչ
Կրեմ՝
20 գրամ ժելատին
4 ճ. գ. ուր
250 գրամ մասկարպոնե
500 գրամ կաթնաշոռ
100 գրամ շաքարի փոշի
1 թեյի գդալ շաքարավազ
300 գրամ սերուցք
500 գրամ ելակ
Միջուկ՝
100 գրամ թխվածքաբլիթ
2 ճ. գ. լիկյոր
1 հատ նարինջ
Զարդարելու համար՝ 500 գրամ ելակ
Պատրաստման եղանակ՝
Նարինջը մի քանի րոպե դնել եռացրած ջրի մեջ։
Շաքարավազը, ալյուրը, կրախմալը, փխրեցուցիչը, կակաոն միախառնել։

Սպիտակուցն առանձնացնել դեղնուցից։ Սպիտակուցը լավ հարել։ Ավելացնել ջուրը, շաքարավազը և դեղնուցը։ Հարել։ Միախառնել ալյուրի զանգվածի հետ։ Թխել։

Ելակը կտրատել։ Ժելատինը ջրով բացել, դնել մի քանի րոպե կրակին։

Մասկարպոնեն միախառնել կաթնաշոռի հետ, ավելացնել շաքարավազ։ Առանձին հարել սերուցքն ու ավելացնել մասկարպոնեին։ Ավելացնել ժելատինն ու ելակը։

Կիտրոնի կեղևը քերել, հյութը քամել, ավելացնել լիկյոր։
Մատուցվող ամանի հատակը պատել ֆոլգայով, դնել խմորըքսել կրեմը, շարել բլիթները, ավելացնել լիկյոր, կրկին քսել կրեմը, վերջում զարդարել ելակով։




