Երեւան տեղափոխված զինծառայողը մոտ առկա է ուղեղային կոմա. նրան միացված է արհեստական շնչառության սարք
ОБЩЕСТВОՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և ժամեր առաջ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հովհաննես Պողոսյանին։
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա։
Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։ Նշենք, որ վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել մայիսի 13-ին, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։
Նշենք, որ Հովհաննես Պողոսյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում, Մարտակերտի հոսպիտալում վիրահատվելուց հետո նա տեղափոխվել էր Ստեփանակերտ:



