Ճիշտ կազմե´ք ձեր ռեզյումեն. Ինչպե՞ս գտնել աշխատանք առանց աշխատանքային փորձ ունենալու
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ներկայումս շատ դժվար է գտնել աշխատանք և հատկապես այն դեպքում, երբ չկա աշխատանքային փորձ: Սակայն ինչպես ասում են, «ով փնտրում է, նա գտնում է» :
Ստորև ներկայացված խորհուրդները կօգնեն ձեզ չհուսահատվել և շարունակել փնտրել: Եվ ի վերջո, շատ ցանկանալու դեպքում, դուք կկարողանաք աշխատանք գտնել:
Մի´ հուսահատվեք
Աշխատանք միշտ էլ կա և անգամ ամենաքաոսային իրավիճակում դուք կկարողանաք գտնել որևէ հարմար տարբերակ: Անգամ եթե ձեզ առաջարկվող աշխատանքը ձեր սրտով չէ, անպայման չէ այն միանգամից օտարել: Միշտ հիշե´ք, որ դա կարող է ապահովել ձեր զբաղվածությունը : Մյուս կողմից, այդ աշխատանքը որոշակի ժամանակի համար կարող է երաշխավորել ֆինանսական կայունություն:
Փնտրե´ք ամենուր
Մի´ օգտագործեք աշխատանք փնտրելու միայն մեկ աղբյուր:
Ճիշտ կազմե´ք ձեր ռեզյումեն
Եթե դուք պատրաստվում եք դիմել աշխատանքի համար, ուղարկելով ձեր ռեզյումեն այս կամ այն գործատուին, ապա անհրաժեշտ է, որ այն լինի գրագետ կազմված: Մի´ շտապեք նշել, որ չունեք աշխատանքային փորձ: Շեշտադրե´ք այն առավելություններն ու հմտությունները, որոնց տիրապետում եք:
Հարցազրույց
Մի´ վախեցեք հարցազրույցի գնալուց: Հակառակը, դուք պետք է թողնեք առաջին իսկ հայացքից լավ տպավորություն և այդ դեպքում աշխատանքային փորձ չունենալու հանգամանքը խոչընդոտ լինել չի կարող: Ձեր հաջողությունը կարող եք ապահովել ճիշտ ընտրված հագուստով, ինքնավստահ ձայնով, գրագետ խոսքով և սեփական հմայքով:
Եվ իհարկե, չմոռանաք ուսումնասիրել այն կազմակերպությունը, որտեղ պատրաստվում եք աշխատել: Աշխատանք փնտրելն առանց աշխատանքային փորձ ունենալու այնքան էլ դժվար չէ:



