Աֆղանստանի իշխանությունը եւ Իսլամական կուսակցությունը կարող են մոտ օրերս հրադադարի համաձայնագիր կնքել
МЕЖДУНАРОДНОЕԱֆղանստանի իշխանությունների եւ Իսլամական կուսակցության միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը կարող է կնքվել մոտ օրերս, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Աֆղանստանում խաղաղության հաստատման Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Աթաուլլահ Ռահման Սամելին։
Սալեմն ասել է, որ համաձայնագիրը կարող է կնքվել մայիսի 15-ին՝ երկու տարի տեւած բանակցություններից հետո։ Խորհրդի ներկայացուցիչ Ամին Քարիմը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը նույն օրը հավանություն կտա համաձայնագրին։ Դա նրա համար կարող է թալիբների հետ 15 տարի տեւող պատերազմին վերջակետ դնելու համար քաղաքական առաջընթաց դառնալ։
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



