Լոլիկով շատ պարզ ու արդյունավետ դեմքի դիմակ
ЛАЙФԼոլիկը շատ արագ ու արդյունավետ ազդում է մաշկի վրա: Takprosto.cc կայքը ներկայացրել է լոլիկով զարմանալի մի դիմակ, որը սակայն խորհուրդ չի տրվում կիրառել զգայուն ու ալերգիկ մաշկ ունեցողներին:
Այն շատ արդյունավետ օգնում է պայքարել լայնացած ծակոտկիների, մաշկի բորբոքման, կարմրության, տհաճ գունակների դեմ՝ թարմացնելով ու գեղեցկացնելով մաշկը:
Լոլիկով դիմակ
Կարող եք օգտագործել ինչպես լոլիկի շերտերը, այնպես էլ լոլիկի խյուսը, արդյունքը միևնույն է երկար սպասել չիտա իրեն: Քսեք բանջարեղենային այդ դիմակը դեմքին , թողեք այն 15 րոպե կամ 1 ժամ, որից հետո լվացեք տաք ջրով ու դեմքի վրա քսեք սովորական խոնավեցնող տոնիկ:
Նման դիմակը շատ օգտակար է խնդրահարույց մաշկի համար, քանի որ այն անմիջապես ազատում է բորբոքումից: Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ լոլիկի թթվայնությունը նպաստում է մաշկի pH բալանսի կարգավորմանը: Իսկ նրանում առկա А, С, Е ու В6 վիտամինները, նպաստում են մաշկի տոնուսի բարձրացմանը, կնճիռների հարթեցմանը, արյան շրջանառության կարգավորմանն ու հաղորդում են դեմքի մաշկին գեղեցիկ գույն:



