Իվետան փայլուն վոկալիստ է. Ուկրաինացի լրագրողը՝ Հայաստանի ներկայացուցչի մասին (տեսանյութ)
ЛАЙФStyle.news.am-ը գրում է.
Եվրատեսիլյան մամուլի ակումբում լրագրողները շարունակում են կիսվել մասնակիցների մասին իրենց կարծիքներով: Ինչպես Հայաստանը՝ Ուկրաինան եւս համարվում է այս տարվա մրցույթի ֆավորիտներից: Հետաքրքիր է՝ ի՞նչ է կարծում ուկրաինական մամուլը Իվետա Մուկուչյանի մասին: Հարցի պատասխանն իմանալու համար զրուցեցինք «Եվրատեսիլի» ուկրաինական ֆան ակումբի կայքի խմբագիր Պավել Հրոսուլի հետ.
«Իվետան ոչ միայն փայլուն վոկալիստ է, այլեւ շատ արտիստիկ երգչուհի է: Հայ երգչուհիներից առաջնահերթ համակրում եմ Իվետային, հետո Սիրուշոյին: Ինչ վերաբերում է Իվետայի երգին՝ նշեմ, որ փշաքաղվում եմ, երբ այն լսում եմ դահլիճում: Կարծում եմ՝ նրա կատարումը հիանալի փակում է եզրափակչի համար: Իվետան իմ ֆավորիտներից է եւ հուսով եմ՝ մյուս տարի կգանք Հայաստան: Ոչ միայն երգն ու բեմականացումն են տպավորիչ, այեւ ամեն ինչն է իդեալական: Շնորհակալություն եմ հայտնում նրա թիմին, որոնք, իսկապես, ջանք չեն խնայել եւ շքեղ աշխատանք են կատարել»,-իր տպավորություններով մեզ հետ կիսվեց Պավելը:
Սյունե Առաքելյան, Պարույր Սինյավսկի՝ Ստոկհոլմից



