Ереван, 03.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Տղամարդուն գրավելու տարբերակները

ЛАЙФ

Երբ նոր էիր սիրահարված, առավոտյան անգամ նրա շունչն էր քեզ գայթակղիչ թվում: Հետո սկսեցիր նկատել, որ խռռացնում է և միևնույն վերնաշապիկն է կրում 3 օր շարունակ: Եվ թող քեզ չթվա, թե միայն դու ես սկսում մանրամասներ նկատել. սա երկկողմանի երևույթ է (վերջերս քեզ համար գնե՞լ ես որևէ շքեղ ներքնազգեստ): Որպեսզի չմարեն սերն ու կիրքը, անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ: Ծանոթացիր առաջարկների մեր ցանկին. դրանք միայն կամրապնդեն ձեր հարաբերությունները:

1. Պետք չէ զայրանալ և փրփրել, երբ երեքշաբթի երեկոյան 5:59-ին զանգահարում է և ասում, որ ընթրիքի եք հրավիրված իր ընկերոջ տուն. քո սիրելի հեռուստասերիալը կարող է և սպասել:

2. Արտաքինիդ հետ կապված դժգոհությունները նրա ներկայությամբ մի՛ բարձրաձայնիր. որքան ավելի եք մտերմանում, այնքան ավելի շատ ես խոսում գիրությանդ կամ եղունգներիդ խղճուկ վիճակի մասին, մի բան, որ երբեք չէիր անի, երբ նոր էիք հանդիպում:

3. Սեքսից անմիջապես հետո սպորտային վերնաշապիկն ու վարտիքը վրադ գցելու փոխարեն մերկ ննջիր բազկաթոռի մեջ:

4. Մինչ նա պատմություն է պատմում, հետևիր նրան մեղմ ու անմեղ հայացքով:

5. Շաբաթ առավոտյան սեքսի համար մի հետաքրքիր վայր ընտրիր:

6. Մի՛ վիճիր մյուսների ներկայությամբ, նույնիսկ եթե նա է սկսում` հակադարձելով ամեն ասածիդ: Սպասիր, մինչև որ կհասնեք տուն, և ապա անդրադարձիր դրան:

7. Պահպանիր կանացի խորհրդավորություն` աշխատելով նրա ներկայությամբ դեզոդորանտ չօգտագործել, ականջ չմաքրել կամ չմշակել ոտքի եղունգները:

8. Շրթունքներիդ թեթևակի փայլ քսիր, եթե նույնիսկ երկուսդ էլ շաբաթ օրով գործուղման եք շտապում: Իհարկե չենք պարտադրում ու չենք պնդում, որ դիմահարդարման սեանս սկսես, սակայն թեթևակի հարդարումը պարտադիր է:

9. Հպվիր նրա հետույքին կամ կոնքերի մկաններին, երբ կողքովդ անցնում է, հետո աչքով տուր նրան. ակնարկդ հաստատ կհասկանա:

10. Օրալ սեքսը միայն նրա մենաշնորհը չէ. պարգևիր սիրելիիդ այդ հաճույքը:

11. Մի՛ պատասխանիր նրա զանգին, ապա 10 րոպեից զանգիր: Հետո շարունակիր առեղծվածային մնալ, երբ հարցնի` որտեղ էիր, որ չէիր պատասխանում զանգերին:

12. Միմյանց գրկած որևէ ֆիլմ դիտեք և երբեմն կրկնօրինակեք առանձնակի կրքոտ տեսարանները:

13. Ընթրիքի ժամանակ հեռախոսդ պայուսակիդ մեջ պահիր և մի՛ հանիր այն, նույնիսկ եթե քեզ զանգահարում են:

14. Բացի հատուկ` ծննդյան, սիրո տոնի կամ տարեդարձի առիթներից, քեզ համար գայթակղիչ ներքնազգեստ գնիր նաև սովորական օրերին:

15. Փոխհամաձայնության եկեք և դիտեք այն, ինչ հաճելի է երկուսիդ: Պետք չէ նրան ննջասենյակ վտարել միայն նրա համար, որ դու ցանկանում ես սերիալ դիտել, իսկ նա` ֆուտբոլային խաղ:

16. Դուրս արի ընկերներիդ հետ ու հանդիպիր նրան ավելի ուշ, երբ արդեն մի քանի կոկտեյլ ես վայելել, արժանացել ես հակառակ սեռի ուշադրությանն ու զվարթ տրամադրություն ունես:

17. Մի՛ մերժիր նրան դաշտանիդ օրերին. չէ՞ որ երբ դու ես ցանկություն ունենում, դիմացինիդ մասին չես էլ մտածում:

18. Մազերդ միշտ մաքուր և խնամված պահիր:

19. Այո՛, հրաշալի է, երբ արդեն ունեք «ձեր» սեփական կրպակը «ձեր» տարածքում: Սակայն աշխատիր, որ սա հետ չպահի քեզ նոր վայրեր գտնելուց կամ նոր կերակրատեսակներ պատրաստելուց:

20. Անակնկալ մտիր նրա մոտ, երբ լոգանք է ընդունում, բայց ոչ թե նրա համար, որ շտապում ես, իսկ նա շատ ավելի է մնացել լոգարանում, այլ որովհետև ցանկանում ես կրքոտ սիրել նրան:

21. Մյուսների ներկայությամբ քննարկիր նրան վերաբերող հարցեր` խոսելով նրա աշխատանքի, նախընտրած երաժշտության և մյուս նախասիրությունների մասին:

22. Հեռու պահիր նրան աղջկական քո դրամաներից: «Ինչ-որ մեկին» կարող է չհետաքրքրել այն փաստը, որ ընկերուհիդ անճաշակ զգեստ էր հագել նախորդ հանդիպմանը:

23. Շաբաթ օրերը հանգիստ, սպորտային հագուստ կրիր: Հավատա, յոգայի շալվարները որքան հարմարավետ են, նույնքան էլ սեքսուալ են. նրա էրեկցիան հաստատ չի պակասի:

24. Չորեքշաբթի երեկոյան բարում խմիչք վերցրեք ու նրա հետ երկար, խոր ու մտերմիկ զրուցեք` խոսելով ձեր երազանքների, հույսերի մասին: Հետո տուն գնացեք ու հարբած, վայրի սեքսով զբաղվեք:

25. Լիաթոք ծիծաղիր նրա զվարճալի կատակների վրա:

26. Ընկերուհիներիդ հետ դիտիր «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմաշարը, ապա ամենաչարաճճի մանրամասները կիրառիր նրա հանդեպ:

27. Ասա նրան, թե որքան կրքոտ է: Սա հիմնականում հանգեցնում է նմանատիպ պատասխանի. «Դու նույնպես»: Իսկ արդյունքում ստացվում է երկուստեք հաղթանակ:

28. Օգտագործված տամպոնը կամ միջադիրը փաթաթիր զուգարանի թղթով` նախքան աղբարկղ նետելը:

29. Ձևացրու, թե զբաղված ես շատ լուրջ և կարևոր գործով. «Այո՛, տանը կլինեմ ավելի ուշ, մի գործ ունեմ, ճանապարհին պետք է մտնեմ»: Ոչինչ, որ դա ընդամենը որևէ փոքրիկ գնում է…

30. Արթուն մնացեք մինչև ուշ գիշեր, երբ հատկապես հաջորդ օրն աշխատանքի չեք` անկողնու մեջ պարզապես թավալ տալու և դեռահասների պես գզվռտվելու համար:

31. Երբեմն-երբեմն հաճելի և հիմնավոր շոյիր նրա էգոն` սպիտակ, փոքրիկ ու քաղցր ստերով: Օրինակ` «Այն աղջիկը ոտքից գլուխ չափչփեց քեզ» կամ «Ամբողջ օրը միայն քո մասին եմ մտածել»:

32. Սիրահետիր բարետես սպասավորին կամ բարմենին: Այս կերպ նրան կստիպես երբեք չմոռանալ, թե որքան չարաճճի կարող ես լինել:

33. Նրա ընկերների մոտ կիրթ ու բանիմաց մարդու տպավորություն թողնելու առիթը բաց մի՛ թող:

34. Ժամանակ առ ժամանակ հանգստյան օրերդ կազմակերպիր այնպես, որ նա օրակարգումդ չլինի, որպեսզի երբեմն նրան շունչ քաշելու հնարավորություն տաս:

35. Նրա հետ խոսիր հասուն կնոջ պես, ու պետք չէ ծվծվալ կանացի կամ սեքսուալ լինելու համար:

36. Այնպես արա, որ բազմոցին նստած գդալով շոկոլադե կրեմ ուտելը միշտ, միշտ ու միշտ մնա միայն ձեր երկուսի մենաշնորհը:

37. Երբեք թույլ մի՛ տուր, որ նա տեսնի կեղտոտ ներքնաշորերդ և, ամենակարևորը` թույլ մի՛ տուր, որ դու էլ նկատես իրենը: Եթե միասին եք ապրում կամ պատրաստվում եք միանալ, լվացքի համար նախատեսված միևնույն վայր ունենալը գործն ավելի է բարդացնում: Հետևաբար, լուծում ենք առաջարկում. կեղտոտ հագուստի համար նախատեսիր երկու արկղ:

38. Արա ամեն ինչ, որ սեքսուալ տեսք ունենաս, երբ միասին նրա ընկերների հետ որևէ տեղ եք գնում: Ընկերդ, միանշանակ, գիտի, որ մեռնելու չափ սեքսուալ ես, սակայն նա հաստատ իրեն վատ չի զգա, երբ ընկերներդ էլ հաստատեն այդ փաստը, կամ երբ տեսնի` նրանցից մեկը ոնց է քեզ նայում:

39. «Խաղա» Facebook-ում. ամենևին կարիք չկա ամեն օր նրա պատին մի բան գրելու: Վիրտուալ բացակայություն. սա կստիպի, որ նրա սիրտն ու մարմնի մյուս մասերն ավելի շատ տենչան քեզ:

40. Շաբաթ օրը պլանավորիր երկուշաբթի օրվա ժամադրությունը. փորձիր մի քանի զգեստ և ընտրիր լավագույնը:

41. Մի՛ մոռացիր ժամանակին կանգ առնելու մասին, երբ ընկերներիդ հետ քննարկում ես ձեր հարաբերությունները: Պետք չէ քննարկել ամեն ինչ, մանավանդ ինտիմ մանրամասները:

42. Առավոտյան սեքսից առաջ արագ վազիր լոգարան և մաքրիր ատամներդ:

43. Նրան ընթրիքի հրավիրիր, իսկ դա նշանակում է, որ նա հնարավորություն կունենա ռեստորանն անձամբ ընտրելու:

44. Ժամանակ առ ժամանակ քեզ համար նոր զբաղմունք և հետաքրքրություններ գտիր:

45. Մարմնամարզությունից հետո քրտնքով ներծծված սպորտային հագուստն անմիջապես լվացքի մեջ գցիր, որպեսզի ժամերով չմնա լոգարանի հատակին նետված:

46. Թարմացրու սեքսուալ գրականության ցանկդ, իսկ ձեռք բերած նոր ինֆորմացիան կիրառիր գործնականում:

47. Պետք չէ մեկնաբանություններ անել այն մասին, թե ինչ անարժանն է իր նախկին ընկերուհին:

48. Պետք չէ մեկնաբանություններ անել նաև այն մասին, որ քո նախկինը սարսափելի սրիկա էր: Ավելի անօգտակար բան չկա, քան երկուսիդ ռոմանտիկ անցյալի հիշողությունները փորփրելը:

49. Փորձիր գայթակղել նրան նոր ձևով: Դու, անկասկած, ունես քո սեփական մեթոդները, սակայն աշխատիր չկենտրոնանալ միշտ նույնի վրա:

50. Աշխատանքից տուն գնալիս նրա սիրելի գարեջրից կամ խորտիկներից վերցրու: Ինքդ գիտես` որքան հաճելի է, երբ նա «հենց այնպես» ծաղիկներ է ուղարկում քեզ: Սա էլ դրա պես մի բան է:

От полученных ранений скончалась также супруга покойного Верховного лидера Ирана ХаменеиАрхимандрит армянской церкви: Армян среди жертв в Иерусалиме нетДень благодарности для клиентов в филиале в Эчмиадзин: IDBankПосол Ирана: Мы уважаем подход Армении по диверсификацииФранция выразила «готовность защищать государства Персидского залива от Ирана»СК: В Армении арестовали обвиняемого в убийстве военнослужащего Нарека АкопянаУчастники инкубационной программы Ucom Fellowship посетили UcomСоболезнование лидера Движения «Всеармянский фронт», генерал-майора Аршака КарапетянаПоражение было следствием системы управления. «Паст» Шеф, ЕС деньги не отдал. «Паст»Как воздух и вода необходима новая программа прослушивания. «Паст»Растущий рейтинг Карапетяна может заставить систему пересмотреть правила игры. «Паст»«Загадка» АНИФ: что раскрывают официальные цифры. «Паст»Смена власти, реальная возможность выбора, оздоровление политического поля: формируется новый оппозиционный полюс. «Паст»Частные лица и компании из любой точки мира – всегда желанные клиентыАрхиепископ Хажак Парсамян: Позиция Патриарха Саакa всегда чёткая: он поддерживает Верховного Патриарха Доверие и глобальный охватАрсен Торосян и Рафаэль Бенитес обсудили направления развития сотрудничества с Советом ЕвропыGlobalSource: Ядерный выбор Армении сопряжен с серьезными долговыми рискамиВыбираем лучшие подарки к 8 Марта и оплачиваем через приложение Idram&IDBankВ Гюмри из супермаркета «Вива» в медцентр «Гюмри» доставлено тело 65-летней женщиныАвтодекларирование и новые исключения в Армении: что можно не указывать в налоговой отчетностиКГД Армении— о видах и порогах не подлежащих декларированию необлагаемых налогом доходовВ Грузии временно закрыли дорогу, ведущую к границе с АрмениейВесеннее предложение Ucom: HONOR X7d 5G и ценные подаркиСША перебросили в Британию две эскадрильи истребителей для отправки на Ближний ВостокСегодня мы чтим память жертв сумгаитских погромов․ Лидер Движения «Всеармянский фронт» генерал-майор Аршак КарапетянГосударство на «ара»? Когда заместитель председателя НС забывает о своей должности. «Паст»Предвыборная «благосклонность» к пенсионерам на фоне многомиллионных премий. «Паст»«Не регистрировать и не допускать»: политическая анатомия опасного мышления. «Паст»«Не мойтесь, не купайтесь, не пейте воду — что за «позёрство» такое?» «Паст»Кто станет новыми обвиняемыми по делу «1 марта»? «Паст»Сомнительные «решения» на границе с Грузией: чьи интересы обслуживаются? «Паст»«У меня зазвонил телефон…»: IDBank предупреждает о росте мошенничества по схеме «звонок из банка»Пейзаж Айвазовского выставят на торги в Москве за 60 млн рублейХачанов улучшил свою позицию в рейтинге ATPМишустин: В России в целом находятся около 1 млн. нелегальных иммигрантовUcom признан оператором №1 в Армении с самым быстрым мобильным интернетом и лучшей фиксированной сетью Бессрочные облигации Юнибанка прошли листинг на Армянской фондовой бирже Марукян: Если власти победят, отыграются на пенсионерах за повышение пенсийГубернатор Калифорнии опубликовал мемуарыИран назначил нового посла в ЛиванеСемья Рубена Варданяна: Отказ от апелляции – это не завершение борьбы, а отказ участвовать в фарсеСамолёт авиакомпании American Airlines обстреляли при посадке в КолумбииГуманитарная помощь беженцам из Арцаха в Ехегнадзоре и ВайкеКакого мнение президента о полномочиях Никола Пашиняна? «Паст»Одна «деревня», тысяча статусов и ноль ответов на реальные вопросы: «Паст»Грузовики стоят на границе, а власть хвастается в Facebook: «Паст» Домашний арест блогера Армена Алексаняна отмененПартия «Гражданский договор» одобрила рукоположение этого священнослужителя? Требуется юридическое и официальное разъяснение