Օհայո նահանգում անօդաչուն թմրանյութ է նետել բանտարկյալներին
ОБЩЕСТВОԱՄՆ Օհայո նահանգի Մենսֆիլդ բանտի բակում անօդաչու թռչող սարք է վայրէջք կատարել, որի մեջ թմրանյութեր են եղել: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ըստ բանտի աշխատակիցների, դրոնում հայտնաբերված թմրանյութերով և ծխախոտով փաթեթը նախատեսված է եղել այն դատապարտյալների համար, ովքեր գտնվել են զբոսանքի համար նախատեսված հրապարակում:
Անօդաչուն, սակայն, ինչպես հաղորդվում է, իջեցվել է բանտի հարավային մասի բակում, ինչի արդյունքում մեծ ծեծկռտուք է սկսվել դատապարտյալների միջև:
Բանտի աշխատակիցները ստիպված են եղել օգնություն կանչել: Ի վերջո, արցունքաբեր գազի շնորհիվ, միմյանց հետ կռվող դատապարտյալներին հաջողվել է բաժանել: Ինը հոգի տեղափոխվել են մենախուց:
Բանտի ղեկավարությունից հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով թմրանյութեր տեղափոխելու դեպքերը հազվադեպ չեն և ուստի` ուժեղացված հսկողություն է սահմանվելու:



