Գեղեցիկ, շքեղ, տաղանդավոր, շլացնող՝ եվրատեսիլյան բեմում այսպիսին էր Իվետան. Հասմիկ Կարապետյան
ЛАЙФՄայիսի 12-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը արժանացել է ոչ միայն հանդիսատեսի, այլեւ հայաստանյան գործընկերների հիացմունքին:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհի Հասմիկ Կարապետյանը նկատեց, որ տպավորված է Իվետայի ելույթով եւ այս տարի մեր երկրի հաղթանակին է սպասում.
«Ես հիացած եմ Իվետայի ելույթով. գեղեցիկ, շքեղ, տաղանդավոր, շլացնող՝ եվրատեսիլյան բեմում այսպիսին էր Իվետան, հպարտ եմ եւ վստահ, որ Իվետայի ելույթը լավագույն էր «Եվրատեսիլ-2016»-ում, նման էներգետիկա ոչ մի մասնակից բեմում չցուցաբերեց»,- նշեց Հասմիկ Կարապետյանը:
Որպես երաժիշտ՝ Հասմիկը շատ բարձր է գնահատում «Love Wave» երգը.
«Այս տարվա մեր երգը շատ մոդեռն ու կրակոտ է, ինքս շատ եմ հավանել: Լինելով երաժիշտ՝ շատ եմ կարեւորում երգի էներգետիկան, որն այս երգի դեպքում իսկապես ձգող է, իհարկե, շնորհիվ Իվետայի մատուցման»,- նկատեց երգչուհին ու շեշտեց, որ հիացած է նաեւ Իվետա Մուկուչյանի բեմական կերպարով ու քննադատությունների արժանացած զգեստով.
Շարունակությունն այստեղ:



