Երկու կիլիոգրամ կանեփը խորդանոցում է թաքցրել
ОБЩЕСТВОԱրագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ քաղաքացու կողմից ավելի քան երկու կիլոգրամ թմրամիջոց հայտնաբերելու փաստի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Ռաֆայել Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հուլիս ամսվա սկզբներին Ոսկեվազ գյուղում գտնվող իր հայրական տանը կից հողատարածքը մաքրելու ժամանակ արմատախիլ է արել վայրի աճած կանեփի բույսերը եւ առանց իրացնելու նպատակի, իր գործածելու համար լցրել է հողատարածքում գտնվող խորդանոցում, որտեղից հայտնաբերվել եւ առգրավվել է խոշոր չափի` 2130 գրամ քաշով կանեփ տեսակի թմրամիջոց:
Վերջինս մեղադարվում է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով, որը նախատեսում է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում:
Ռաֆայել Համբարձումյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



