Կրակոցներ` Սյունիքի մարզում. տուժածի կինը պնդում է, որ այս ամենը կատարվել է քաղաքապետի պատվերով
ОБЩЕСТВОԵրեկ` օգոստոսի 4-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և մամուլի հետ կապերի բաժնից:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Ժամը 22 :30-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 19 ԼՕ 946 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում բախվել է Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 23 շենքի բնակիչ, 53-ամյա Ստյոպա Հովհաննիսյանի վարած Nissan Xterra մակնիշի 001 AR 90 համարանիշի ավոմեքենային, որից հետո Nissan-ի վարորդն ու 06-ի վարորդը մինչ տեղում կպարզաբանեին տեղի ունեցածը, վթարի վայր են ժամանել ինչ-որ մարդիկ' Porsce Cayenne մակնիշի 70 QQ 707 համարանիշի, Mercedes մակնիշի 40 FF 808 համարանիշի ավտոմեքենաներով, որի ժամանակ էլ անհայտ անձը կրակոցներ է արձակել Ս. Հովհաննիսյանի ուղղությամբ: ֆոտոլրագրողի տեղեկություններով' կատարվածի մասին Ագարակի ոստիկանություն է դիմել 42-ամյա Անահիտ Ոսկանյանը և հայտնել, թե այդ հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի պատվերով:
Շարունակությունն` այստեղ:



