Իսրայելի օդուժի հարվածից սպանվել է «Հզբոլլահի» հրամանատարներից մեկը. Reuters
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի օդուժի հարվածից սպանվել է շիաների «Հզբոլլահ» լիբանանյան խմբավորման զինված թեւի հրամանատարներից մեկը՝ Մուստաֆա Բադրեդինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 13-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով խմբավորման հայտարարությանը:
Գործակալության տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը հասցվել է լույս մայիսի 11-ի գիշերը սիրիա-լիբանանյան սահմանի շրջանում:
2011 թվականին ՄԱԿ-ի՝ Լիբանանի գծով հատուկ տրիբունալը Բադրեդինին մեղադրանքներ է ներկայացրել 2005 թվականին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությանը մեղսակցության մեջ եւ նրան ձերբակալելու օրդեր է տվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



