ԼՂ հարցով մոտակա հանդիպումների ժամանակ հայկական կողմն առաջնային է համարելու ներկայացրած նախապայմանների իրականացումը
ОБЩЕСТВОԲանակցությունների վերսկսման հարցում Հայաստանի առաջ քաշած երեք նախապայմանների արձագանքները մամուլով չեն արվում, այլ գործողություններով:
Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի արձագանք կա նախապայմանների շուրջ:
Հայկական կողմը բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է համարում վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, միջազգային հանրության կողմից հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:
«Մենք միշտ շահագրգիռ ենք ԼՂ հարցը կարգավորել խաղաղ բանակցություններով, բայց երբ թնադոնթներն են կրակում, մարդիկ են զոհվում, վարվում է հայատյաց քաղաքականություն, Ադրբեջանի նախագահն անձամբ պարգևատրում է այլանդակ մարդասպանին, ապա մեր հարցադրումները շատ տրամաբանական են: Ցանկացած առողջ մարդ այդպես կմտածի:
Ցանկացած մոտակա հավաքների, հանդիպումների ժամանակ հայկական կողմն առաջնային քննարկումների համար համարելու է այդ հարցերը: Իսկ մեր հարցադրումների արձագանքը մամուլով չի արվում, այլ կոնկրետ գործողություններով»,- ասաց Քոչարյանը:



