Ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը
ОБЩЕСТВОՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով. «Նշված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը։
Նախաքննությունը շարունակվում է։ Քրեական գործի քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։



