Հարցումը պարզել Է, որ ընտրողները հավասար աջակցություն են ցուցաբերում Թրամփին եւ Քլինթոնին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ում հանրապետականների ու դեմոկրատների փրայմերիզների առաջատարներ Դոնալդ Թրամփը եւ Հիլարի Քլինթոնը ներկայում մոտավորապես հավասար աջակցություն են վայելում ամերիկացիների շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են մայիսի 12-ին հրապարակված հարցման տվյալները, որն անցկացվել Է Ipsos ընկերության կողմից:
Այսպես, հարցման մասնակիցների 40 տոկոսը հայտարարել Է, որ պաշտպանում են Թրամփին, իսկ 41 տոկոսը պլանավորում Է նախագահական ընտրություններում քվեարկել Քլինթոնի օգտին:
Հարցվածների եւս 19 տոկոսը հայտարարել Է, որ դեռ չգիտի, թե ում կտա իր ձայնը:
Արեւմտյան ԶԼՄ-ները նշում են, որ այս արդյունքը հիանալի նորություն Է Թրամփի համար. մինչ այժմ հարցումները ցույց Էին տալիս, որ Քլինթոնը զգալիորեն գերազանցում Է նրան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



