Կառավարությունն ստեղծում է երեխաների խնամքի հաստատությունների բեռնաթափման նախադրյալներ
ОБЩЕСТВОՀՀ կառավարությունը հավանություն տվեց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի այլընտրանքային ծառայությունների համակարգի զարգացման հայեցակարգին, որով կսահմանվեն այդ ծառայությունների նոր տեսակները, հիմնական ուղղությունները և սկզբունքները: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ կստեղծվեն նախադրյալներ հաստատությունների բեռնաթափման և երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելու համար:
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի ու պաշտպանության առավել արդյունավետ ձևը փոխարինող ընտանիքն է, որը խնամքի ու դաստիարակության շարունակականության ու անընդհատության ապահովումից զատ, հնարավորություն է տալիս երեխայի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում` ապահովելով երեխայի սիրված լինելու ու հոգեկան կապվածության պահանջմունքի բավարարումը»,- «Արմենպրես»-ի փոխան ցմամբ՝ գործադիրի նիստում ասաց Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա, խնամքի այլընտրանքային ծառայությունների զարգացման համար առկա խնդիրներն են՝ նոր տիպի ծառայությունների սահմանումը, խնամքի այլընտրանքային ծառայություններ տրամադրող վերապատրաստված մասնագետների պակասը, խնամքի այլընտրանքային ծառայությունների մոնիթորինգի մեխանիզմների բացակայությունը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների վերաբերյալ տեղեկատվական ոչ լիարժեք համակարգը և այլն:



