Ազատվեք անցանկալի մազերից՝ ռուսական հին բաղադրատոմսի միջոցով
ЛАЙФԱնցանկալի մազերն ի հայտ են գալիս մարմնի այն հատվածներում, որտեղ ամենաքիչն ենք սպասում: Բոլորս էլ ցանկանում ենք ընդմիշտ ազատվել դրանցից: Ձեզ ենք ներկայացնում ռուսական մի հին բաղադրատոմս, որն ապացուցել է իր արդյունավետությունը: Այս բաղադրատոմսը կարող է մաքրել բոլոր անցանկալի մազերը՝ առանց կողմնակի ազդեցության:
Ձեզ միայն անհրաժեշտ է հետևել մի քանի քայլերի:
Չորացրեք ընկույզի պատիճն, այրեք, ընկույզի մոխրին ավելացրեք մի փոքր ջուր, խառնեք, մինչև միասեռ զանգված ստանաք: Թողեք խառնուրդը մնա 12 ժամ: Ապա բամբակը թրջեք խառնուրդի մեջ և տեղադրեք այն հատվածներին, որտեղ անցանկալի մազեր կան: Մոտ կես ժամ պահեք քսուքն այդ հատվածում, ապա լավ լվացեք: Օրական 3 անգամ կրկնեք գործողությունը և մի քանի օր անց կնկատեք տարբերությունը: Որոշ ժամանակ անց մազերի աճն աստիճանաբար կնվազի:
1
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
2
Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась...
3
Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Ю...
4
Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank
5
«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран»



