Շոկոլադե պաղպաղակը լավագույն հակադեպրեսանտն է
ЛАЙФԼոնդոնի նեյրոհոգեբաններն ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզել են, որ պաղպաղակը ուրախության աղբյուր է։
Պարզվել է, որ պաղպաղակը նույն ազդեցությունն է ունենում մարդու օրգանիզմի վրա, ինչ սիրված երաժշտություն կամ հաճոյախոսություններ լսելը, սիրելի մարդու հետ հանդիպումը։ Այս մասին գրում է novosti.ua կայքը։
Առանձնահատուկ հակադեպրեսիվ հատկությամբ օժտված է շոկոլադե պաղպաղակը, քանի որ շոկոլադն ինքնին նպաստում է ուրախության հորմոնների արտադրմանը։
Այդուհանդերձ, հոգեբանները պաղպաղակի այդ հատկությունը կապում են նաև այն ուտելիս առաջացող զգացողությունների հետ, որոնք զուգորդվում են մանկության, մայրական խնամքի և լավատեսության հետ։
Որոշ հոգեբաններ խորհուրդ են տալիս ոչ միայն հաճախ պաղպաղակ վայելել, այլև շրջապատվել մանկական անհոգություն հիշեցնող առարկաներով։



