Ցանկացած մտասևեռում, ցանկացած սևեռուն գաղափար էապես սահմանափակում են մեր մտածելու և գործելու հնարավորությունները.«Առավոտ»
ОБЩЕСТВОՆերկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Ցանկացած մտասևեռում, ցանկացած սևեռուն գաղափար՝ լինի այն հակառուսական, հակաամերիկյան կամ տեղական գործիչների դեմ ուղղված «հակա»–ներ, էապես սահմանափակում են մեր մտածելու և գործելու հնարավորությունները ՝ դրանք ուղղելով միայն մի փոքր խողովակով։ Եթե մենք տվյալ մարդու, տվյալ երևույթի կամ տվյալ առարկայի մեջ տեսնամ ենք միայն այն, ինչ նախապես ցանկանում ենք տեսնել այն, ինչ համապատասխանում է մեր՝ արդեն իսկ գոյություն ունեցող կարծրատիպերին, ուրեմն մենք համարժեք չենք ընկալում իրականությունը։
Այստեղ կա նաև հարցի մյուս կողմը։ Եթե ես ինքս կարող եմ թեկուզ չնչին քայլ անել ՝ գոյություն ունեցող խնդիրը լուծելու համար, ես պարտավոր եմ այդ քայլն անել։ Եթե ես կարծում եմ, որ գիտեմ, թե ինչպես է լուծվում այս խնդիրը, պետք է դրա մասին ասեմ հանգիստ, փաստարկված, առանց լաչառության և դրամատիկ կեցվածքով շարադրված մեղադրանքների։
Շիշը շիշ Է, անձրևը ՝ անձրև, արևը ՝ արև։ Ոչ թե այն, ինչ մենք զգում ենք՝ այդ առարկաները կամ երևույթները տեսնելիս»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։



