Ереван, 27.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը նշում է 20-ամյակը

ОБЩЕСТВО

Արդեն 20 տարի է՝ Հայաստանում գործում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը` աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղը, որն առաջարկում է ըմպելիքների մեծ ընտրանի: Մայիսի 10-ին՝ Ընկերության 20-ամյա գործունեությանը նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն ամփոփել է նախորդ տարիներին ծավալած գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները:

««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընտանիքի կարևոր անդամն է, և հպարտ ենք Հայաստանում մեր թիմի հաջողություններով: Մասնագետների ջանքերի շնորհիվ` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության արտադրած ըմպելիքներն աչքի են ընկնում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող որակով: Այս տարի ուրախ ենք նշել մեր հայաստանյան մասնաճյուղի զարգացման պատմության 20-ամյա հոբելյանը: Սպասում ենք նորանոր ձեռքբերումների»,- իր ելույթում նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը:

Իր հերթին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց, որ 20 տարվա ընթացքում հիմնական 3 ոլորտ են թիրախավորել՝ գործունեության կայուն զարգացումը, մրցունակ ընկերության կայացումը, ինչպես նաև համայնքների զարգացման մեջ ներդրումների միջոցով հասարակության լիարժեք անդամ դառնալը:

«Մեր Ընկերության հաջողության հիմքում մեր կադրերն են ու այն գործունեությունը, որ ծավալել ենք տարիների ընթացքում: Մեր աշխատակիցները մեր հիմնական հարստությունն են, ավելին, մոտ11.000 մատակարարի հետ համատեղ աշխատանքն էլ հիմք է դարձել հետագա զարգացման համար», - նշեց նա՝ ընդգծելով, որ Ընկերությունը հաճախակի աշխատանքի է վերցնում բուհերի շրջանավարտների և հետագայում վերապատրաստում նրանց:

Անցած 20 տարվա ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության ներդրումային փաթեթը կազմել է մոտ 21.5 միլիարդ դրամ, ստեղծվել է ավելի քան 300 աշխատատեղ: Հաջողակ բիզնես գործունեությանը զուգահեռ, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն իրականացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը և կլիմայի պաշտպանությունը, համայնքների և երիտասարդության զարգացումը, առողջ և ակտիվ ապրելակերպի խթանումն Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի առանցքային ուղղություններից են:

«Լինելով Հայաստանում առաջին միջազգային ներդրողներից` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը, անշուշտ, էական դերակատարություն է ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում: Մուտք գործելով հայկական շուկա` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը ներդրել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բիզնես մշակույթ և գործելաոճ: Շնորհավորում եմ անցած 20 տարվա ընթացքում գրանցած հաջողությունների համար և ապագայում նորանոր ձեռքբերումներ մաղթում»,- ասաց ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը:

Միջոցառման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատուկ մրցանակ հանձնեց Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովային` նշելով 20-ամյա պատմության ընթացքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում Ընկերության ներդրումը:

Միջոցառմանը հյուրընկալվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ՀՀ կառավարության, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի այլ երկրների մասնաճյուղերի ղեկավարներ և բազմաթիվ գործընկերներ: Ներկաները բարձր գնահատեցին Ընկերության 20-ամյա գործունեությունը` կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդը:

Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушенияАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнираАпелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPПрезидент США: Путин пойдет на уступкиИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»