8 բուժիչ հատկություն, որոնք բրոկկոլիին դարձնում են ավելի արժեքավոր բանջարեղեն Tert.am Health
ЛАЙФԱյն որ բրոկկոլին շատ օգտակար է` գիտեն բոլորը: Այս բանջարեղենի ամենահայտնի հատկություններից մեկը հանդիսանում է այն, որ բորոկկոլին սուլֆորաֆանի օգնությամբ կարողանում է կանխել քաղցկեղածին բջիջների աճը, որը ի դեպ գիտականորեն ապացուցված է:
Սակայն գոյություն ունեն նաև այլ առավելություններ, որոնք takprosto.cc կայքը ներկայացրել է այս հոդվածով: Ուսումնասիրենք ամենահիմնավորները.
1. Կանխում է քաղցկեղը
Դա հնարավոր է լինում բանջարեղենի մեջ առկա գլյուկորաֆանինի շնորհիվ, որը օրգանիզմում վերածվում է սուլֆորաֆանի, որն էլ իր հերթին կանխում է քաղցկեղածին բջիջների զարգացումը: Այն ունի նաև հակաօքսիդանտային հատկություններ ու օգնում է բուժել ստամոքսի խոցը:
2. Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
Բրոկկոլին պարունակում է մեծ քանակությամբ լուծվող բջջանյութ, որն էլ օգնում է օրգանիզմից դուրս բերել խոլեստերինը:
3. Ազատում է ալերգիկ ռեակցիաներից ու գրգռվածությունից
Բրոկկոլին պարունակում է հակաբորբոքային ֆիտոնուտրիենտներ, որոնք նվազեցնում են օրգանիզմում ալերգենների ազդեցությունը:
4. Հզոր հակաօքսիդանտ
Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին С, ինչպես նաև ֆլավոնոիդներ, որոնք օգնում են օրգանիզմին յուրացնել վիտամին C-ն: Բացի դա, բրոկկոլին պարունակում է նաև մեծ քանակությամբ հզոր հակաօքսիդանտներ՝ բետա-կարոտին, լյուտեին և այլն:
5. Ամրացնում է ոսկորները
Բրոկկոլին պարունակում է մեծ քանակությամբ կալցիում ու վիտամին К, որը շատ կարևոր է ոսկորների առողջության ու օստեոպորոզի կանխարգելիչ բուժման համար:
6. Սրտանոթային համակարգի համար
Սուլֆորաֆանի հակաբորբոքային հատկությունները օգնում են կանխել(անգամ բուժել) արյան մեջ շաքարի քրոնիկ խնդիրների պատճառով արյունատար անոթների վնասվելը:
7. Դետոքսիկացիա
Գլյուկորաֆանին, գլյուկոբրասսիցին, գլյուկոնաստուրտինը հատուկ ֆիտոնուտրիենտներ են, որոնք աջակցում են օրգանիզմի դետոքսիկացիայի բոլոր պրոցեսներն ու նաև չեզոքացնում ու վերացնում են վնասակար նյութերը: Այս 3 բաղադրիչները առկա են բրոկկոլի մեջ: Այս բանջարեղենը հարուստ է նաև իզոտիոցիանատներով, որոնք օգնում են կառավարել դետոքսիկացիայի պրոցեսը գենետիկ մակարդակում:
8. Դիետաների համար
Բրոկկոլին հանդիսանում է «խելացի» ածխաջրերի ու բջջանյութի աղբյուր, որոնք օգնում են մարսողությանը, կանխում են փորկապությունը, պահպանում են արյան մեջ շաքարի ցածր մակարդակն ու կանխում են գերսնումը: Բացի դա, բրոկկոլին պարունակում է այնքան սպիտակուց, որոքան որ բրինձն ու եգիպտացորենը, սակայն այդ ամենի հետ մեկտեղ 2 անգամ քիչ կալորիաներ:



