Independent. Իվետա Մուկուչյանը երևակայության համար քիչ բան էր թողել
ЛАЙФԲրիտանական Independent-ն անդրադարձել է նախօրեին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացած Եվրատեսիլ 2016-ի կիսաեզրափակչին։
Կայքը գրում է, որ եզրափակիչ կարողացան անցնել Հայաստանն ու Ռուսաստանը, մինչդեռ Իսլանդիան չկարողացավ անցնել եզրափակիչ։
Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ։ Իվետան, ով կատարում էր «LoveWave» երգը, քիչ բան էր թողել երևակայության համար՝ հանդես գալով փայլող լեոտարդով, գրում է կայքը։
Նշվում է նաև, որ մայիսի 14-ին կայանալիք եզրափակչին ելույթ է ունենալու Ջասթին Թիմբերլեյքը։
Telegraph-ը ևս անդրադարձել է Հայաստանին՝ գրելով, որ Հայաստանն անցավ եզրափակիչ՝ գլամուրային երգչուհի Իվետա Մուկուչյանի շնորհիվ, ով հանդես էր գալիս «շատ քիչ հագուստով», ինչպես նաև Իվետային համեմատում է Քիմ Քարդաշյանի հետ։
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



