«Ես ու Ալյան շատ երջանիկ ենք և շուտով...». Վիտամին ակումբի Չարենցը` իր և իր կնոջ համատեղ կյանքի մասին. լուսանկարներ
ЛАЙФ
Սիրված դերասան, հումորիստ Կարեն Սահակյանը, ում մարդիկ ավելի շատ կիմանան Չարենց անունով, բավական տևական ժամանակ է ինչ ամուսնացել է ռեստորանային երգչուհի Ալյա Սեդրակյանի հետ: Հումորիստի առաջին ամուսնությունը և ամուսնալուծությունը բավական բուռն քննարկման արժանացավ համացանցում:
«Ինձ բարկացնում է մարդկանց տարածած ապատեղեկատվությունը, թե իբր Ալյան է քանդել իմ ընտանիքը, պետք է մի բան հաստատ իմանալ, հետո նոր խոսել այդ մասին: Իրականում, ես չեմ սիրում անձնականիս մասին խոսել, բայց իմ ամուսնությունից հետո շատ արագ տեղի ունեցավ իմ ամուսնալուծությունը, այսինքն՝ գրեթե երկու տարի է, ինչ ամուսնալուծված եմ, իսկ Ալյայի հետ գրեթե մեկ տարի է, ինչ միասին ենք»,- հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է հումորիստը:
Չնայած տարբեր տեսակի խոսակցություներին ու ասեկոսեներին Չարենցը ամուսնացել է իր սիրելիի հետ, և նրանք վայելում են իրենց ամուսնական կյանքը:
Պատրաստեց ` Past.am-ը:




















































