Սենսացիոն բացահայտում. ինչպես աճեցնել նոր ատամներ ընդամենը 9 շաբաթում
ЛАЙФԱճեցնել նոր ատամներ, շուտով կկարողանան բոլոր ցանկացողները: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջերեմի Մաոն առաջարկել է նոր հեղաշրջող տեխնոլոգիա, որը թույլ կտա մոռանալ իմպլանտների, ատամնապրոթեզների և այլ ատամնաբուժական միջամտությունների մասին:
Խնդիրը նրանում է, որ իմպլանտների տեղադրումը պահանջում է երկարատև և ցավոտ գործընթաց, և հաճախ ուղեկցվում է անհարմարաություններով և բորբոքումներով… Իսկ ահա պրոֆեսոր Մաոն այլ ճանապարհ է ընտրել:
Ինչպես ատամ աճեցնել
Բժիշկը մշակել է հենց դատարկ ալվեոլներում ատամներ աճեցնելու տեխնոլոգիան, և այդ միջոցը հեղաշրջում է կատարել ատամնաբուժական աշխարհում:
Ջերեմին բնական նյութերից հիմնակմախք է պատրաստել (каркас), որն իր ձևով նման է եղել իսկական ատամի, և դրա մեջ աճի խթանիչ է տեղադրել: Նա փորձարկել է այդ «ատամը» կենդանու վրա:
9 շաբաթ անց փորձարկվող կենդանու մոտ ատամներ են աճել, որոնց աճի հետագա ընթացքն անթերի է անցել:
Պրոֆեսոր Մաոի կատարած բացահայտման արդյունքում հնարավորություն է հայտնվել ընդամենը 9 շաբաթում սեփական ատամ աճեցնել:
Դե ինչ, անհամբերությամբ սպասենք ատամնաբուժական կլինիկաներում այս նոր տեխնելոգիայի հայտնվելուն:



