Ստախոս երեխաներն ապագայում բանկիր են դառնում
ЛАЙФՈրքան վաղ է երեխան սկսում ստել, այնքան ավելի հաջողակ կարող է դառնալ ապագայում` կարծում են կանադացի գիտնականները։
Նրանք պարզել են, որ երկու տարեկանում ստելու ունակությունը ուղեղի արագ զարգացման նշան է։ Գիտնականների կարծիքով՝ սա նշանակում է, որ այդպիսի երեխաները կարող են հաջողակ երիտասարդներ դառնալ։
«Համարյա բոլոր երեխաները ստում են։ Ում մոտ լավ է ընթանում ճանաչողական զարգացումը, նա ավելի լավ է ստում։ Հնարավոր է՝ նման երեխաները հետագայում դառնան բանկիրներ»,- ասել է Տորոնտոյի համալսարանից դոկտոր Կենգ Լին։
Որքան պատկերավոր է մանկական սուտը, այնքան ավելի լավ է ճանաչողական ունակությունների զարգացումը, նշում են հետազոտողները։
Ըստ վիճակագրության՝ երկու տարեկանում ստում է երեխաների 20 տոկոսը, 3 տարեկանում՝ 50 տոկոսը, իսկ 4 տարեկանում ստում է փոքրիկների 90 տոկոսը։
Պարզվում է՝ ամենանենգ տարիքը 12 տարեկանն է. այս տարիքում ստում են համարյա բոլորը։ Այս միտումը սկսում է նվազել 16 տարեկանում, երբ ստում է դեռահասների 70 տոկոսը։
Հետազոտությանը մասնակցել է 2-16 տարեկան 1200 երեխա։ Այս մասին հայտնում է Mignews.ru-ն։
Պատրաստեց Past.am-ը:



