Ծիծաղաթերապիա՝ շաքարախտի, ուռուցքների ու սրտի հիվանդությունների դեմ
ЛАЙФԼոմա Լինդ hամալսարանի (ԱՄՆ) գիտնականների կարծիքով` ծիծաղը նույնքան դրական է ազդում մարդու օգանիզմի վրա, որքան բացօթյա վազքը։
Ծիծաղը սթրեսից ազատվելու, իմունային համակարգն ուժեղացնելու արդյունավետ միջոց է։
Այս բացահայտումն արվել է գիտափորձի արդյունքում։ Տասնչորս կամավորներ 20 րոպե դիտել են կոմեդիաներ, որից հետո հանձնել են անալիզներ։ Պարզվել է, որ կամավորների մոտ կտրուկ իջել է սթրեսի հորմոնների խտությունը, ավելացել է իմունային Տ-բջիջների քանակությունը, իջել է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը։
Գիտնականների կարծիքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ ծիծաղը կարելի է օգտագործել որպես ուռուցքների, սրտի և շաքարախտի հիվանդությունների ռիսկի նվազեցման միջոց։ Թերապիայի այս մեթոդը հատկապես օգտակար կլինի տարեց մարդկանց համար, քանի որ նրանց համար առավել դժվար է մարզվել։
Պատրաստեց Past.am-ը:



