30-ից ավելի մարդ է զոհվել Բաղդադում իրականացված պայթյունից
МЕЖДУНАРОДНОЕ30-ից ավելի մարդ Է զոհվել, մի քանի տասնյակ բնակիչներ վերքեր են ստացել Իրաքի մայրաքաղաքի արեւելյան արվարձանում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս Սումարիա» իրաքյան հեռուստաալիքը:
«Տեղական ոստիկանության տվյալներով՝ առնվազն 32 մարդ Է սպանվել, եւս առնվազն 25 հոգի վիրավորվել Է Բաղդադի Մադինաթ Սադր արեւելյան շրջանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով»,- նշել Է հեռուստաալիքը:
Ըստ առկա տեղեկությունների՝ շուկայում, որտեղ առավոտյան ժամերին հատկապես շատ են բնակիչները, ականապատված ավտոմեքենա Է պայթել: Ոստիկանությունում նշել են, որ զոհվածների թիվը կարող Է ավելանալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



