Հայաստանի լեռներում սկսվել են ռուսական ռազմակայանի դասակների ու վաշտերի հրամանատարների պարապմունքները
ОБЩЕСТВОՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել են դասակների ու վաշտերի հրամանատարների հրահանգչական-մեթոդական պարապմունքները, որոնք «Կամխուտ» բարձրլեռնային զորափորձարանում անցկացվում են զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ: Դրանցում ներգրավված են 150-իÖ ավելի զինծառայողներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, պարապմունքների ընթացքում զինծառայողները կուսումնասիրեն մասնագիտական-պաշտոնեական պատրաստության, առօրյա գործունեության ղեկավարման եւ ժամանակակից ավտոմատացված միջոցների ու կառավարման համակարգերի օգտագործմամբ մարտական պատրաստության պարապմունքների անցկացման նոր մեթոդական մշակումները:
Նաեւ սպաները նորմատիվներ կհանձնեն հատուկ, ֆիզիկական, մարտավարական ու կրակային պատրաստությունից:
Անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման զինծառայողները կներկայացնեն «Տախիոն», «Օռլան-10» եւ «Նավոդչիկ-2» նորագույն համալիրների հնարավորությունը: Հավաքի մասնակիցները կծանոթանան կապի, հետախուզության միջոցների արդի նմուշներին եւ ժամանակակից զինվորի «Ռատնիկ» հանդերձանքին, որը կիրառվում Է կլիմայական տարբեր պայմաններում:



