Իվետան եվրատեսիլյան պատմության մեջ իր դրական հետքը կթողնի. Արամ MP3
ЛАЙФԵրեկ Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը: Մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր «LoveWave» երգով ելույթ ունեցավ 7-րդ համարի ներքո և անցավ կիսաեզրափակիչ: Եվրոպացի հանդիսատեսի շրջանում Իվետայի նկատմամբ հետաքրքրությունն ու համակրանքն արդեն զգալի է, նրա ելույթի նկատմամբ շատերս ենք հույսեր կապում ու ակնկալում առաջնակարգ հորիզոնականներ:
Life.panorama.am-ը «Եվրատեսիլ-2016»-ում Իվետա Մոկուչյանի մասնակցության մասին խոսել է Արամ MP3-ի հետ, ով «Եվրատեսիլ-2014»-ին ներկայացրեց մեր երկիրն ու գրավեց 4-րդ հորիզոնականը:
«Որպես երաժիշտ ու մեկն, ով եւս եղել է եվրատեսիլյան բեմում, կարող եմ ասել, որ այս պահին ամեն բան ընթանում է ճիշտ հերթականությամբ ու պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Փորձերի ընթացքում Իվետան հրաշալի է ելույթ ունեցել, դրա մասին ապացուցում են միջազգային լրատվամիջոցների արձագանքները: Բոլորիս հաջողություն եմ մաղթում. Իվետա, մենք քեզ հետ ենք»,- նշեց Արամ MP3-ը:
Շարունակությունն այստեղ:



